Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպում

03.08.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովի, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 102-րդ ռազմաբազայի գործունեությանն ու մարզային իշխանությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Մարզպետը ողջունելով հյուրերին անդրադարձել է աշխատանքային նորմալ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությանը. «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, մենք պարտավոր են մեր աշխատանքները կազմակերպել փոխըմբռնողության ու համագործակցության մթնոլորտում, համագործակցությունն առավել առարկայական դարձնելու խնդիր ունենք, որպեսզի որևէ բացթողում ու թերացում աշխատանքներում չունենանք»:
Ըստ Կարեն Սարուխանյանի, փոխադարձ աշխատանքով պետք է հասնել այն բանի, որ ոչ ազգաբնակչությունը դժգոհելու առիթ ունենա, ոչ էլ ռազմաբազայի գործունեությունը տուժի:
ՌԴ Պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովն էլ շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման համար. «Պարոն մարզպետ, մենք ևս կողմ ենք մեր աշխատանքները առավել առարկայական դարձնելուն, մենք պետք է կարողանանք այնպես համագործակցել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն այնպես փոխանակել, որ որևէ ուշացում ու թերացում չլինի»:
Անդրադառնալով «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման` Շիրակի մարզպետի կողմից նախորդ հանդիպմանը բարձրացված խնդրին, ռազմաբազայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Ես ուրախ եմ, որ մեր հանդիպումները արդյունավետ են, դրա վառ օրինակը Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացումն է: Վստահ եմ, կշարունակենք փոխշահավետ կառուցողական աշխատանք տանել այսուհետ ևս»,-ասել է Կարեն Սարուխանյանը:
Ի դեպ ռազմաբազայի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրել են, որ նախօրեին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ. «Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել: Ինչ վերաբերում է ռազմաբազայի գործունեությանը, ապա որպես հրամանատար հավաստիացնում եմ ամեն ինչ անելու ենք թերացումները բացառելու համար»:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22