Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը Շիրակի մարզպետի մոտ

06.08.2018

Օգոստոսի 6-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջրային պետական կոմիտեի, Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գումրու մասնաճյուղի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Երկաթգծի բանավանում բնակվող շուրջ 30 ընտանիքների ջրամատակարարման խնդիրը: Ներկայումս ջուրը մատակարարվում է և «Հարավկովկասյան երկաթուղու» ջրագծից:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը լսել է պատասխանատուների գնահատականներն ու առաջարկությունները խնդրի կարգավորման վերաբերյալ և կարևորել բնակիչների բարձրացրած խնդրի շուտափույթ լուծումը․ «Թաղամասի բնակիչները չպետք է տուժեն, որոշ ժամանակ օգտվեն եղած ջրագծից, մինչև հարցին որևէ ծրագրով լուծում տրվի»:
Մարզպետի առաջարկությամբ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, տեղում ուսումնասիրելու ստեղծված վիճակը, և իրականացնել գույքագրման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23