Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ամփոփիչ նիստը

06.08.2018

ՀՀ Շիրակի մարզպետ, ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարուխանյանի նախագահությամբ օգոստոսի 6-ին անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ամփոփիչ նիստ: Նիստի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան դրության բերումով (2 և ավելի երեխա), նպատակային ուսումնառության (դպրոցական, բուհի ուսանող և «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակից) համար ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատներում հաշվառված թվով 23 զորակոչիկների տարկետում տալու վերաբերյալ տրվել են համապատասխան եզրակացություններ:
Մարզի տարածքային զինվորական կոմիսարները ՀՀ Շիրակի մարզպետին ներկայացրել են 2018 թվականի ամառային զորակոչի անցկացման ընթացքը և զորակոչային առաջադրանքների կատարման ցուցանիշները:
Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ ՀՀ Շիրակի մարզում իրականացված 2018 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ և արդյունքները գնահատվել են լավ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42