Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերոս Ալեքսան Առաքելյանը կդառնար 36 տարեկան

07.08.2018

Օգոստոսի 7-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանը կդառնար 36 տարեկան: Ալեքսանի հուշաքարի մոտ հավաքվել էին ապրիլյան քառօրյային զոհված Հերոսների ծնողները, նրա ընկերներն ու բարեկամները, ճանաչողներն ու հարազատները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ նշելու Հերոսի ծննդյան տարելիցը:
Ալիկն այն սպաներից էր, ով ընտրեց իր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու ուղին և հավատարիմ մնաց իր երդմանը:
Փոխգնդապետը և նրա նմանները չընկճվեցին և կյանքը նվիրեցին հանուն հայրենիքին...
Աիլկը մանկուց երազում էր զինվորականի մասնագիտության մասին և իր համար ավելի լավ ճանապարհ չէր պատկերացնում, քան հայրենիքի պաշտպան լինելը:
Փոխգնդապետը և մեր մնացած Հերոսներն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարեցին մինչև վերջ: Հայ սպան, նախնիների զինվորական ժառանգորդն ապրեց կյանքը որպես մարտիկ և տվեց իր կյանքը մարտնչելով ու զենքը ձեռքից ցած չդնելով, պաշտպանելով իր հողը մինչև արյան վերջին կաթիլը: Հուշաքարի մոտից միջոցառման մասնակիցներն այցելեցին Շիրակ գերեզմանատուն, խնկարկեցին և ծաղիկներ դրեցին Հերոսների շիրիմներին: Միջոցառումը շարունակվեց Գյումրու «Հոկտեմբեր» կ/թ:
Փառք Ձեզ մեր Հերոս որդիներ. Ձեր անունն ու գործը հավերժ կմնա մեր սրտերում:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-22 09:28:21