Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց Սարապատ համայնք

08.08.2018

Օգոստոսի 8-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու մարզպետարանի պատասխանատուներն այցելեցին Սարապատ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր: Մարզային իշխանության ներկայացուցիչների առաջին կանգառը Թորոս գյուղում էր: Համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը մարզպետին ներկայացրեց համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման սրահը, որը վերջերս է վերանորոգվել. «Այստեղ ընդունում ենք համայնքի բնակիչներին, լսում նրանց խնդիրները և ըստ այդմ նրանց ուղորդում»,-նշեց Մանուկյանը, այնուհետև արդեն համայքապետի աշխատասենյակում մարզպետը փոքրիկ խորհրդակցություն անցկացրեց: Համանքի ղեկավարին հորդորեց առաջիկայում սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել. «Սուբվենցիոն ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, և հաստատ համոզված եղեք, որ այս ծրագրերի շնորհիվ հսկայական աշխատանքներ են կատարվելու համայնքներում»,-նշեց մարզպետ Սարուխանյանը: Համայնքապետն էլ իր հերթին վստահեցրեց, որ ունեն մի ծրագրի նախագիծ, որն առաջիկայում կներկայացնեն: Մարզային իշխանությունների հաջորդ կանգառը Բաշգյուղն էր: Այստեղ ևս մարզպետը վարչական ղեկավարի և բնակիչների հետ զրուցեց գյուղի խնդիրների, բնակիչներին հուզող հարցերի մասին: Փոքր Սարիար գյուղում մարզպետ Կարեն Սարուխանյանը շրջայց կատարեց դպրոցում, որտեղ 43 աշակերտի փոխարեն այս տարի սովորելու է 46-ը: Երեխաների թվի աճ էր գրանցվել նաև գյուղի նախակրթարանում՝ նախորդ տարվա 3 երախայի թիվն ավելացել է՝ դառնալով 6: Դպրոցում կա համակարգիչների կարիք. Կարեն Սարուխանյանը խոստացավ, որ այդ հարցը կլուծվի՝ առաջիկայում գյուղի դպրոցին կտրվի 3 համակարգիչ և 3 համակարգչի սեղան: Փոքր Սարիար գյուղի բուժ կետը, որը կառուցվել է իտալացի բարերարների միջոցներով, արդեն 9 տարի է չի գործում՝ կադրեր չունենալու պատճառով: Կարեն Սարուխանյանը մտահոգվելով նշեց, որ այդ շենքը պարտադիր պետք է գործի և դրա համար քայլեր կձեռնարկվեն: Մարզային իշխանության ներկայացուցիչների հաջորդ կանգառը Կաքավասար գյուղն էր, որտեղ տեղի խնդիրների մասին խոսելով, համայնքի բնակիչները առանձնացրեցին խմելու ջրի հարցը. Ջրի որակի հետ կապված խնդիրներ կան: Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել և զբաղվել հարցով ու հասկանալ՝ ինչ լուծում է անհրաժեշտ խնդիրը վերացնելու համար: Կաքավասար գյուղի վարչական ղեկավար Սուրեն Ավագյանը մարպետին ցույց տվեց իր փորքրիկ ձկնաբուծարանը և նշեց, որ առաջիկայում պլաններ ունի այն ավելի մեծացնելու, մարզպետն էլ իր հերթին ողջունեց գաղափար.ՙ«Ցանկացած գաղափար, որը նպաստելու է համայքի զարգացմանը, մենք կողջունենք ու կաջակցենք: Ձեր համայնքն ունի պոտենցիալ տուրիստական հրաշալի գոտու վերածվելու հեռանկար և այդ ուղությամբ պետք է մտածենք ու ինչ որ ծրագրեր իրականացնենք, բնությունը տվել է այդ հնարավորությունը, մնում է օգտագործենք>,-ասաց մարզպետը: Մարզային իշխանությունների վերջին կանգառը Ձորաշեն գյուղն էր: Այստեղ բարերար Գարեգին Ստեփանյանը, ով արմատներով տեղացի էր, եկեղեցի է կառուցում: Գյուղն երկրաշարժից հետո եկեղեցի չի ունեցել: Կարեն Սարուխանյանն այցելեց նաև Ձորաշենի դպրոց, որտեղ կար որոշակի վերանորոգման կարիք, մասնավորապես՝ պատուհանները ենթակա են փոփոխման: Ձորաշենում կար խմելու ջրի հետ կապված խնդիր, որը նորից մարզպետը խոստացավ պահել ուշադրության կենտրոնում և հնարավորինս արագ լուծում տալ: Բոլոր բնակավայրերում կայացած հանդիպումների ժամանակ մարզպետը պատասխանատուներին հորդորեց առանձնակի ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև սուբվենցիոն նոր ծրագրեր կազմելուն, որոնք կներկայացվեն կառավարությանը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59