Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեսականից անցում գործնականի

10.08.2018


Թավշյա հեղափոխությունից հետո, նոր իշխանությունը հանրությանը ներկայացավ յուրովի նոր կարգախոսով՝ այն ինչ եղել է նախկինում, այլևս չի լինելու: Շատերը տարակուսեցին, մտածեցին որ այն լոկ խոստում է վստահություն ձեռք բերելու համար: Շատերը լիահույս և հավատով էին տրամադրված դեպի այդ կարգախոսը: Այն իրեն երկար սպասեցնել չտվեց: Շիրակի մարզպետն առիթը բաց չէր թողնում անընդհատ անդրադառնալու մարզում կրթական համակարգում տեղ գտած բացթողումների, անարդար ու անազնիվ նշանակումների վերաբերյալ, առաջին իսկ պատեհ առիթով հանրությանը հավաստիացնելու, որ եկել է դրա վերջը: Եկավ դրա վերջը: Օգոստոսի 10-ին Շիրակի մարզի Սարատակի դպրոցում տեղի ունեցավ դասվարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին մասնակցում էին չորս առաջադրված թեկնածու: Մրցույթի ողջ գործընթացը վերահսկում էր Շիրակի մարզպետի տեղակալ, կրթության, և ոչ միայն կրթության ոլորտի լավագույն մասնագետ, փորձագետ, հոգեբան Սոֆիա Հովսեփյանը: Մրցույթն անցկացվում էր երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավորի փուլը դիմորդները հաղթահարել էին բավականին բարձր արդյունքներով՝ 97 նվազագույն և 100 առավելագույն տոկոսներով: Ցավոք բանավորի փուլը չէր հաղթահարել մեկ դիմորդ, մնացածները ստացել էին համապատասխանաբար հետևյալ արդյունքները՝ չորս կողմ մեկ դեմ, չորս կողմ մեկ դեմ և հինգ կողմ: Արդյունքները բացառիկ են այնքանով, որ ստացվել են ոչ թե ծանոթի, բարեկամի կամ փողի միջոցով, այլ սեփական ուժերի և կարողությունների ու թափանցիկ գործընթացի արդյունքում: Սա իրոք սկիզբն է: Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի մի մասնիկն ու մասնակիցը դառնալու նոր Հայաստանի ձևավորման գործընթացում, պետք է և պարտավոր է հույսը դնել սեփական գիտելիքների ու կարողությունների վրա: Մեր երկրին պետք են գիտակ, բանիմաց ու ազնիվ մարդիկ, որ կառուցեն լրիվ նոր Հայաստան գալիք սերունդներին իրականում հազարամյա պատմություն ունեցող մաքուր ու անարատ Հայաստան փոխանցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46