Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Redinet» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի հետ

10.08.2018

Օգոստոսի 10-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Redinet» ընկերության սեփականատիրողջ ներկայացուցիչ, գլխավոր կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին և ՁԻՀ-ի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանին: Տարածաշրջանային շուկայում առաջատար համակարգող՝ ներառյալ Վրաստանի մասնաճյուղի "Ռեդինետ" ընկերության կոմերցիոն տնօրենի այցի նպատակն էր ուսումնասիրել մարզում տեխնոլոգիական շուկան և նախաձեռնել բիզնեսի ապակենտրոնացում դեպի մարզեր: Պարոն Գրիգորյանը մարզպետին ներկայացրեց իր մասնագիտական հաջողությունների, ինչպես նաև "Ռեդինետ" ընկերության հիմնադրման, գործունեության և Շիրակում հնարավոր համագործակցության հեռանկարների մասին: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ողջունեց պարոն Գրիգորյանի տրամադրվածությունը մարզի հետ համագործակցության պահով և որպես առաջին պիլոտային ծրագիր առաջարկեց այցելել Գյումրու թիվ 18 դպրոց: Դպրոցն ունի ջեռուցման լուրջ խնդիր կաթսայատան մաշվածության պատճառով, ինչի արդյունքում ջեռուցման հսկայական կորուստ է գրանցվում: Հյուրերը սիրով համաձայնեցին այցելել և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետի ուղեկցությամբ այցելեցին դպրոց: Տեղում ծանոթացան վիճական և որպես առաջին քայլ կփորձեն նախագծել ջեռուցման համակարգի մի տարբերակ, որը հնարավոր կլինի նվազագույն ծախսերի միջոցով կյանքի կոչել:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23