Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որբաթ. Քաղաքացիների հերթական ընդունելություն

10.08.2018

Օգոստոսի 10-ի քաղաքացիների ընդունելության սկզբում Կարեն Սարուխանյանն ընդունեց ապրիլյան քառօրյայի Հերոսներ Հրաչ Գալստյանի, Աշոտ Շահբազյանի և Ալեքսան Առաքելյանի ծնողներին: Երեք ծնողներն էլ դիմում էին աշխատանքի հարցով: Պարոն Սարուխանյանը հանձնարարեց ճշտել մի քանի հարցեր թափուր տեղերի մրցույթին մասնակցելու իրավասության վերաբերյալ, ինչպես նաև այլ թափուր աշխատատեղերում հնարավոր զբաղվածություն ունենալու հարցեր: Ինչպես նախորդ ընդունելություններին, այս ուրբաթ ևս շատ էին աշխատանքի համար դիմած հատկապես երիտասարդ մասնագետ գործազուրկները: Պարոն մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս թափուր տեղեր կլինեն և ավելի շատ մրցույթներ կհայտարարվեն, մնում է միայն լավ պատրաստվել մրցույթներին, որ խնդիր չառաջանա մրցույթի որևէ փուլ չհաղթահարելու հարցում, քանզի մրցույթներն ի տարբերություն նախկինում անցկացված մրցույթների լինելու են շատ ավելի թափանցիկ և խիստ վերահսկելի: Բացի այդ, Շիրակի մարզպետի մոտ այսօր կայացած քաղաքացիների ընդունելության շրջանակներում բնակիչները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սոցիալական խնդիրներին, բնակարանային հարցերին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը: Վերջիններիս լուծում ստանալու համար մարզպետը հորդորեց դիմել իրավապաշտպան կառույցներին: Սոցիալապես անապահով մի քանի քաղաքացիների կտրվի դրամական աջակցություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23