Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԵՐՒՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

11.08.2018

Սիրելի երիտասարդներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս ձեր օրն է, ձեր տոնն է: Այն դուխով երիտասարդների, ում համախմբման շնորհիվ հիմա մենք ապրում ենք նոր Հայաստանում և հետայսու նույն դուխով շարունակելու ենք կերտել ավելի լավ Հայաստան: Այսօր խիստ կարևոր է երիտասարդության ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային և էլի շատ ու շատ ոլորտներում:
Հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել հայրենասեր, նախաձեռնող անհատներին հատկապես երիտասարդին՝ տալով նրանց լայն հնարավորություն ճիշտ, լիարժեք քաղաքացի կայանալու համար: Այսօր հատկապես, նորօրյա դուխով հայ երիտասարդությունն իր ներուժն ու գիտելիքները պետք է օգտագործի ի շահ մեր Նոր Հայաստանի զարգացման և հզորացման:
Սահմանում կանգնած մեր քաջորդիները ապացուցեցին, որ իրենք հաղթող հերոսների զավակներն են ու հետնորդները:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խելամիտ և կարճ ժամանակում լուծել մեր պետության առջև ծառացած բոլոր դժվարությունները, դիմակայել բոլոր մարտահրավերներին և համախմբված կերտել նոր Հայաստան, որտեղ կիշխի սերն ու հանդուրժողականությունը:
Սիրելի երիտասարդներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:

Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04