Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանի հետ

13.08.2018

Օրեր առաջ Շիրակի մարզպետին էին դիմել Հյուսիս-հարավ Տրանշ 3 /Լանջիկ – Գյումրի շուրջ 27.5 կմ/ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սինոհիդրո» կազմակերպության գործվածքի /ամրանագործներ/ և բետոնալցման բաժնի մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի, աշխատաժամերի և անվտանգության հարցերով: Օգոստոսի 13-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, աշխատակազմի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ: Վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը պարոն Լիուին ներկայացրեց բանվորների բողոքն ամբողջությամբ: Պարոն Լիուն տվեց որոշ պարազաբանում աշխատավարձերի, աշխատաժամերի և անվտանգության առումով: Կազմակերպության փոխտնօրենը համաձայնեց, որ աշխատաժամերի հարցը տարբերվում է մեր երկրում գործող օրենքներից՝ իրենք չունեն մեր նման մեկ ժամյա վճարովի ընդմիջում, սակայն խոստացավ հարցը հստակեցնել իրենց իրավաբանի հետ: Ինչ վերաբերվում է աշխատաժամերին և աշխատավարձերին պարոն Լիուն հավաստիացրեց, բանվորնեը վարձատրվում են այնքան, ինչքան աշխատում են, եթե աշխատում են աշխատաժամից դուրս, դրա համար էլ են վճարվում, պարզապես բանվորների պահանջը կայանում է նրանում, որ նույն աշխատանքներն իրականացնող Իսպանական կազմակերպությունն ավելի շատ է վճարում քան մեր կազմակերպությունը, իսկ թե ինչ հիմնավորմաբ, անկեղծ ասաց մեզ համար էլ է անհայտ: Մենք շինարարությունը շահել ենք տենդերով և վճարումները կատարում ենք համաձայն աշխատողի հետ նախապես կնքվող պայմանագրերի: Ոչ մեկին չենք ստիպում կամ չենք թաքցնում աշխատանքի նկատմամբ թե պահանջները, թե վճարումները, մնացածն իրենք են որոշում: Միևնույն ժամանակ պարոն Լիուն նաև հավաստիացրեց, որ տրվող վարձատրությունը նորմալ է քանզի այն ամսական կազմում է միջին հաշվով 150-180 հազար դրամ: Անվտանգության պահով նույնպես պարոն Լիուն հավաստիացրեց, որ երկու մետր բարձրությունից սկսած, բանվորներն աշխատում են անվտանգության նորմերի պահպանմամբ, պարտադիր բոլորը կրելու են գլխարկներ և լույս անդրադարձնող ժիլետներ, սակայն, ոչ բոլորն են կրում անվտանգության այդ պարագաները և նեղվում են, երբ անվտանգության պատասխանատուները զգուշացնում են հնարավոր տուգանքների վերաբերյալ, չնայած որ որևէ մեկը դեռ չի տուգանվել: Այնուամենայնիվ պարոն Լիուն հավաստիացրեց պարոն Սարուխանյանին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աշխատողները չնեղվեն մտածելով որ իրենց շահագործում են անկախ նրանից թե մեկ այլ կազմակերպություն ինչքան է վճարում: Շիրակի մարզպետն էլ հավելեց.- մեր աշխատակիցները հաշվի չեն առնում, որ իրենք իրենց տանն են, իսկ չինացի մասնագետները արտագնա աշխատանքի մեջ են, հետևաբար որոշակի տարբերություն կարող է լինել, պարզապես չպետք է լինի խտրականություն չինացի մասնագետների և տեղացի մասնագետների և բանվորների նկատմամբ: Հասկանալի է, որ կազմակերպությունը չինական է, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատողը պետք է աշխատի, իսկ ձեր աշխատողը նույն աշխատատեղում քնի, ինչը բանվորները նկարահանել էին: Հուսանք, որ հետագա աշխատանքները կշարունակվեն բարեկամության և հավասարության պայմաններում: Պարոն Լիուն հավաստիացրեց, որ հետայսու խիստ հետևողակն կլինեն նման երևույթների հանդեպ և անկախ որևէ բանից, աշխատանքի մեջ բոլորը հավասար են: Ի նշան մեր երկու երկրների միջև վաղուց ձևավորված բարեկամության պարոն Լիուն հուշանվեր հանձնեց պարոն Սարուխանյանին առաջին հանդիպման կապակցությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59