Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Շիրակի մարզի գործարարների «Հայ-ռուսական» առաջին բիզնես ֆորումը

15.08.2018

Օգոստոսի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Շիրակ մասնաճյուղի կողմից Գումրիի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր ՀՀ Շիրակի մարզի գործարարների 2018 թվականի «Հայ-ռուսական» առաջին բիզնես ֆորումը`«Շիրակի մարզի գործարար ռեսուրսները» խորագրով:
Ֆորումի աշխատանքներին մասնակցել է մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
Ֆորումի նպատակն էր ծանոթանալ մարզի գործարար միջավայրին տնտեսության տարբեր ոլորտներում, հավաքագրել և համակարգել առկա գործարար տեղեկատվությունը, ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի վարչական կառույցներին և գործարար շրջանակներին, ինչպես նաև այլ մարզերի գործարարներին՝ հետագա հնարավոր համագործակցության ուղիներ փնտրելու, երկկողմանի կապեր հաստատելու, համատեղ գործունեություն ծավալելու տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու համար: Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի կողմից ներկայացվեց ՌԴ Կուրսկի մարզի տնտեսական հնարավորությունների մասին վավերագրական ֆիլմ:
Մարզպետի տեղակալ Ա. Մելիքջանյանը հավաստիացրեց, որ Շիրակի մարզպետարանը, որպես պետական կառույց պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44