Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Սարապատ խոշորացված համայնքի Զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ`խորագիրը կրող ֆորումը

15.08.2018


Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում ծրագրի շրջանակներում օգոստոսի 15-ին Գյումրիում կայացավ Սարապատ խոշորացված համայնքի Զարգացման հնարավորություններ և մարտահրավերներ խորագիրը կրող ֆորումը: Ֆորումին բացի մարզային իշխանությունների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, ներկա էին նաև խոշորացված համայնքների բնակիչները: Ֆորումին Սարապատի հիմքով ներկայացվեց խոշորացված համայնքների խնդիրներն ու արդեն խոշորացումից հետո իրականացրած աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում մշակվել է վերլուծական փաստաթուղթ, որը ներկայացնում է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի իրավիճակային գնահատումը, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական զարգացման հնարավորությունների վերլուծությունը: Վերլուծությունն ուղղված է Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի (Գոգհովիտ, Ցողամարգ, Ձորաշեն, Բաշգյուղ, Կաքավասար, Փոքր Սարիար, Սարապատ, Հողմիկ, Արփենի, Հարթաշեն, Վարդաղբյուր, Սալուտ, Մուսայելյան, Թորոսգյուղ, Լեռնագյուղ) մարդկային և նյութատեխնիկական ներուժի գնահատման միջոցով գյուղատնտեսական և ձեռնարկատիրական արտադրության կազմակերպման հնարավորությունների ու նպատակահարմարության բացահայտմանը և Սարապատ համայնքի ոլորտային զարգացման գործողությունների ծրագիրը կազմելուն՝ գյուղական զբոսաշրջության ոլորտի օրինակով: Աշխատանքի շրջանակներում գնահատվել է իրավիճակը Սարապատ համայնքի կազմում գտնվող գյուղերում առկա ռեսուրսների տեսանկյունից՝ գյուղատնտեսություն, ձեռնարկատիրություն, էներգետիկ, ջրային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և այլն: Համայնքների խոշորացման գործընթացն ուներ մի բացասական կողմ` ծրագիրը քննարկվեց համայնքերի հետ, բայց համայնքների կարծիքը հաշվի չառնվեց: Սա բացասական գործընթաց է և ինչ որ չափով բացասական արձագանքը համայքներից հենց սրանով է պայմանավորված: Կարող եմ նաև ասել` համայնքների միավորումը դինամիկ ու շարունակական գործընթաց է, մենք ունեցանք նաև հաջողություններ, դրանք դեռ արձանագրվում են: Կարող եմ այդ իմաստով արձանագրել ավագանու ինստիտուտի կայացումը առավել ևս գյուղական համայնքների պարագայում: Այստեղ մենք ունեցանք մրցակցային ավագանիներ,-ողջունելով ֆորումի մասնակիցներին նշեց Շիրակ մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը կարևորելով հասարակական ոլորտի դերը այս առումով: Որպեսզի գյուղական զբոսաշրջությունը կարողանա կարևոր դեր խաղալ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական աճող կարիքների բավարարման համար, անհրաժեշտ է որպեսզի ցուցաբերվի բազմակողմ գիտական մոտեցում, որում կինտեգրվեն տուրիզմի, պատմության և մշակույթի, կենսաբանների, ինժեներների, ավանդական գյուղատնտեսության ու խոհանոցային գործի, ինչպես նաև որոշ սպորտաձևերի, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտների փորձագետների ու քաղաքականության ոլորտի մասնագետների գործունեությունը որպես բարձր արդյունավետություն ունեցող զբոսաշրջային ծառայությունների իրականացմանը լրացում, անհրաժեշտ է բարելավել կենսառեսուրսների բոլոր օբյեկտների պահպանությունը և խնամքը, պահանջվում է հիմնարար հետազոտություններ զբոսաշրջային բոլոր ենթակառուցվածքների բարելավման համար (ներառյալ գովազդը, տեղեկատվության տարածումը, ծառայությունների տրամադրման և սպառման ամբողջ շղթան), որպեսզի զբոսաշրջության զարգացումը լինի հնարավորինս կայուն,-ներկայացնելով ծրագրի վերջնական փուլի գործողությունները նշեց «Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավար Համլետ Ղազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58