Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն. Նոր հանձնարարականներ

15.08.2018

Նախորդ օրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, օգոստոսի 15-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերի մասնակցությամբ և անդրադարձավ պարոն նախարարի հետ հանդիպման ժամանակ տրված հանձարարականներին: Նախ պարոն մարզպետը հանձնարարեց և հորդորեց առողջապահության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանին ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորությունները մարզի բուժ հաստատություններում առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։ Անդրադառնալով սեփական եկամուտների կատարման գործընթացին, պարոն Սարուխանյանը նշեց որ չնայած կա աճ, բայց այդ ցուցանիշը շուտ է գնահատել բավարար: Վատ է համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի վարձակալությամբ տրամադրվող, վարձակալական վճարների և գույքահարկի հավաքագրման գործընթացը: Ճիշտ է գույքահարկի ցածր հավաքագրումը կապված է որոշակի օբյեկտիվ գործոնների հետ, բայց երբ համայնքի դպրոցում, առողջապահական համակարգում կամ համայնքապետարանում աշխատողը պարտք ունի, դա արդեն ներելի չէ, և անհասկանալի, թե իր վարձերը չվճարող աշխատակիցն ինչպես կարող է հարևանից վարձավճար գանձել: Մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետներում հստակեցնել պարտք ունեցող աշխատողների ցուցակը և վարձավճարների հավաքագրումն իրականացնել առավել դինամիկ տեմպերով: Անդրադառնալով մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացակարգերին վերաբերող հարցերին, պարոն մարզպետը նշեց, որ առաջիկայում կլինի ՀՀ կառավարության համապատասխան որոշում գումարների հետ կապված, համաձայն որի էլ ամբողջ թափով կսկսվի համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքները:
Աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը մարզպետին տեղեկացրեց, որ Շիրակի մարզից Դիլիջան համայնքում սույն թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնին կմասնակցի երկու տարածաշրջանի ներկայացուցիչներ, որոնց հետ տարվում են վերջնական նախապատրաստական աշխատանքներ: Շիրակի մարզպետը հորդորեց խիստ հետևողական լինել, անհրաժեշտ վարչական և տեխնիկական բոլոր միջոցառումները ձեռնարկել սեպտեմբերի 8-ին և 15-ին անցկացվելիք «Մաքուր Հայաստան» և «Մաքուր մոլորակ» համապետական շաբաթօրյակներին պատշաճ ներկայանալու և մասնակցելու համար: Պարոն մարզպետը Վաչագան Վարդանյանին հանձնարարեց ներկայացնել անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիր, այն ըստ արժանվույն և բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Պարոն Սարուխանյանն անդրադարձավ քաղաքացիներին տրվող դիմումների պատասխանների բովանդակային հարցին: Նույն քաղաքացուն իր հարցի կապակցությամբ տալիս ենք հինգ կամ յոթ տարի առաջ տված նույն պատասխանը: Պարոն մարզպետը հորդորեց փոխել նման աշխատաոճը, քաղաքացուն պատասխանելիս հիմնավորել մերժման պատճառը բացի օրենքով սահմանված կարգի, քանզի մերժման պատճառները կարող են լինել քաղաքացու կողմից ժամանակին պահանջվող փաստաթղթի չներկայացնելը, կարիքավորության միավորի չհամապատասխանումը, քաղաքից կամ երկրից ժամանակավոր բացակայությունը և էլի խնդիրներ որոնց հետևանքով նոր միայն օրենքը կարգավորում է մերժումը: Քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31