Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խմբի տեսչական այցը

17.08.2018


Օգոստոսի 17-ին Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, աշխատակազմի քաղաքաշինության վարչության պատասխանատուների հետ այցելեց Գյումրու Կոմիտաս փողոց, ուր «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին» Գյումրի քաղաքում իրականացվում է փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ: Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ իրականացվող աշխատանքներին, որքանով են դրանք համապատասխանում պահանջվող նորմերին, կատարվում են ժամկետներում, չկա արդյոք խանգարող որևէ հանգամանք նշված ժամկետներին շահագործման հանձնելու կապակցությամբ: Պարզվում է կան: Ցավոք երկար տարիներ նորոգում կամ հիմնանորոգում չտեսած փողոցներում ի հայտ են գալիս նաև չնախատեսված խնդիրներ, որոնք խանգարող հանգամանք են շինարարի համար: Հիմնականում խնդիրը կապված է էլեկտրական մալուխների և ջրագծերի հետ: Չունենալով համապատասխան գծագրեր կամ ժամանակին բնակիչների կողմից կատարված անօրինական /առանց տեխնիկական թույլտվության / փոփոխությունների հետ կապված, շինարարները աշխատանքներն իրականացնելիս բախվում են կոյուղու, ջրագծի կամ էլեկտրական մալուխի վթարի, ինչի վերացումը ժամանակի խնդիր է իր հետ բերելով լրացուցիչ չնախատեսված հարցեր: Ցավոք, պարզվում է խնդիր են առաջացնում նաև բնակիչները, ովքեր տարիներ շարունակ չունենալով բարեկարգ փողոց, իրենց համար անօրինական կերպով ստեղծելով հարմարություն, փորձում են խոչընդոտ հանդիսանալ շինարարներին իրենց ապօրինի գործողություններն օրենքով վերացնելու և ավելի բարեկարգ վիճակի բերելու գործում: Ուստի հորդորում ենք բնակչությանը չխանգարել հիմնանարոգում իրականացնող շինարարներին, իրենց առջև դրաված պարտավորությունները ժամանակին և բարեխիղճ կատարելու համար: Տեսչական այցերը լինելու են պարբերական և խիստ հետևողական ծրագրերի լիարժեք և բարեխիղճ իրականացման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58