Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանում տեղի ունեցավ «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների» տան բացման հանդիսավոր արարողությունը

18.08.2018

Օգոստոսի 18-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մի գողտրիկ հատվածում, որը նայում է Արագածին տեղի ունեցավ «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների» տան բացման հանդիսավոր արարողությունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, թվով 300 հյուրեր, այդ թվում նաև դիվանագետներ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Թուրքիայից, ներկա էր նաև Հրանտ Դինքի կինը՝ տիկին Ռաքելը, Գյուլբենկյանների ժառանգները։
Հաստատությունը կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով: 4000 քառ. մետր տարածքի վրա կառուցված երեք մասնաշենքերում բնակվելու հնարավորություն կունենան 27 տարեցներ՝ ոչ միայն Շիրակի մարզից, այլև հանրապետության այլ մարզերից, հաստատությունում բնակվելու չափորոշինչներին համապատասխանելու դեպքում:
Ինչպես ասաց ծերերի տան մենեջեր Գևորգ Սարիբեկյանը, Շիրակի մարզից և հատկապես Գյումրի քաղաքից նախապատվությունը կտրվի տնակներում բնակվող միայնակ տարեցներին՝ անկախ նրանից ժառանգ ունեն թե ոչ, քանզի գաղափարի հիմնական նպատակն է ևս մեկ տնակից քաղաքն ազատելը:
Հաստատությունը բարեգործական է, բացի օթևանից տարցներն այստեղ ստանում են երեքանգամյա սնունդ: Ինչը շատ կարևոր է տարեցների թոշակը մնում է իրենց մոտ, տարեցներն այն տնօրինում են իրենց ցանկությամբ:
Ծերերից շատերն արդեն ավելի քան 5 ամիս է բնակվում են Ծերերի տանը: Նրանց համար սա լավագույն օթևանն է, որտեղ իրենք ոչ միայն ծածկ ունեն ու տաք կերակուր, այլ նաև ճակատագիրը կիսող հարևաններ: Այստեղ տարեցը հեռու է առօրյա կենցաղային հոգսերից՝ չի մտածում ջեռուցման, Էլեկտրաէներգիայի կամ կենցաղային այլ խնդիրների մասին Տարեցների տունը կրում է բարերարի պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի անունը, ով հայտնի հայ գործարար Գալուս Գուլբենկյանի հորեղբոր որդին է եղել::
Կառույցը բացվեց Տերունական աղոթքով և Գուգարարց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի բարեմաղթանքով:
«Այսօր Ալագյազի փեշերին համախմբվել ենք և տոնախմբում ենք այս գեղեցիկ համալիրի՝ Տարեցների տան բացումը: Այսօր շնորհակալություն ենք հայտնում հատկապես Ալբերտ Սեվինսին, ով իր խնայողություններից առաջին կամ երկրորդ բարեգործությունը չէ, որ անում է, շարունակ անում է ու այսօր էլ ավելի հիմնարար մեծ բարերարություն կատարեց՝ կառուցելով այս տունը: Հասկանալի է՝ Գյուլբենկյան գերդաստանի ժառանգներն են, ովքեր հայրենասիրության լավագույն արտահայտությունն այս կերպ են դրսևորում՝ մայր հայրենիքը զորացնել, մայր հայրենիքում՝ հային զորացնել: Հայաստանի զորացումը պայմանավորված է յուրաքանչյուր հայի ազգային ինքնությամբ, գիտակցությամբ և սիրով՝ առ հայրենիք: Բարեգործությունն աստվածային շնորհ է»,-նշեց թեմակալ առաջնորդը:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:29:17