Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում

18.08.2018

Մի վաղուց ձևավորված և արմատացած կարծարատիպ իր տրամաբանական հանգուցալուծումը գտավ: Տարիներ շարունակ Հայաստանի հարավային դարպասները պաշտպանող ռուսական բանակը, չգիտես ինչու հեռու էր մնում բնակչության հետ շփումից: Բնակչությունը լրիվ անտեղյակ էր իր պաշտպանի թե գործողություններից և թե նրանց հետ կապված որևէ գործառույթից: Ցավոք, երբ լինում էին անդառնալի սարսափելի դեպքեր  /կրակոցներ, մարդկային կորուստներ/ կապված ծառայություն իրականացնող զինվորականների հետ, միայն այդ ժամանակ էին տեղացիները և ընդհանրապես ժողովուրդն ընդվզում , մեր տարածքում, մեր հողի մեջ ապրող և աշխատող, միջպետական համաձայնագրի շրջանակներում ծառայություն իրականացնող այլ ազգի, բայց դարավոր բարեկամ համարվող ազգի ներկայացուցիչների գործողությունների կամ անգործության վերաբերյալ: Նոր իշխանությունը հարցը դրեց ուղիղ և հասկանալի, հնարավոր չէ օգնել մեզ, մեր հետ ուղղակի կապ՝ հարաբերություն չունենալով: Առաջին հարցը եղավ Շիրակացի փողոցի արգելապատնեշների վերացումը, որը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի աշխատանքային հանդիպման ժամանակ կատարված առաջարկությունն էր: Հաջորդող մի քանի օրերի ընթացքում բետոնյա արգելապատնեշները տեղափոխվեցին մայթերին: Լիարժեք փոխըմբռնման և համագործակցության առաջին քայլը կատարված էր: Հետո անհասկանալի խնդիր առաջ եկավ Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որը նույնպես ամենակարճ և խելամիտ ժամկետում լուծում գտավ, շնորհիվ իրոք բարեկամ համարվող գործընկեր հարևանների զգոն և հավասարակշռված քայլերի շնորհիվ: Այսօր խնդիրն այլ է: Բաց դռների օր: ՌԴ ռազմաբազայի տարածքում հատուկ մեր ժողովրդի, բարեկամ ժողովրդի համար, որ տեսնեն ու համոզվեն, որ իրենց պաշտպանող բարեկամ երկիրն իրոք, իր առաքելությունն իրականացնում է բարիդրացիական հարաբերությունների վրա ձևավորված տասնյակ տարիների պատմություն ունեցող համագործակցության արդյունքում, կազմակերպել էր նորագույն տեխնիկայի ցուցադրում:   Բաց դռների օրվա սպասված հյուրն անկասկած  Շիրակի մարզպետն էր, ով այցելեց տարածք իր տեղակալի և աշխատակազմի պատասխանատուների հետ: Ներկա էին քաղաքապետի տեղակալը և մարզային ու քաղաքային ծառայությունների այլ ներկայացուցիչներ: Շատ հաճելի օր ստացվեց մասնակիցների համար, շրջեցին, ծանոթացան նոր տեխնիկային, ինչն իրոք հուսադրող էր և վստահություն ներշնչող երկրի սահմանները պաշտպանության հանձնած երկրի համար: Դաշտային ճաշարանում շրջայցից հետո կազմակերպված փոքրիկ հյուրասիրության ժամանակ Շիրակի մարզպետն իր գոհունակությունը հայտնեց 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը նշելով, որ նման միջոցառումները բխում են միայն երկու բարեկամ երկրների շահերից, որ մեր երկրների համագործակցությունն առավել խորանալու է և հետայսու ևս շարունակվելու է այն ոգով, ինչպիսին եղել է տարիներ, ինչու չէ նաև դարեր  շարունակ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58