Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին կարկտահարություն

18.08.2018


Ընդամենը մի քանի օր է անցել, երբ մարզ էր այցելել ՀՀ Գյուղատնտեսության նախարարն, ում այցի հիմնական նպատակն էր տեղում տեսնել օգոստոսի 8-ին տեղացած կարկտահարության հետևանքով գյուղացուն պատճառած վնասները: Ինչպես շատերն էին զարմացած նախորդ գիշեր տեղի ունեցած կարկտահարությունից, քնազի գիշերը որպես կանոն կարկտահարություն չի լինում բացառությամբ անոմալ երևույթների, շուրջ քսան րոպե տևած կարկուտն ուժգին քամու ուղեկցությամբ կրկին բավականին վնասներ էր պատճառել այս անգամ մարզի Առափի, Ոսկեհասկ, Հայկավան համայնքների գյուղացիական տնտեսություններին: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղակալ Վարդան Գրիգորյանի, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի ուղեկցությամբ այցելեց կարկտահարությունից տուժած վայրեր: Ինչպես գյուղացիներն էին խոստովանում, - լավ է որ ցորենն էինք հավաքել, թե չէ ինչ կլիներ մեր հալը: Վնաս կարկուտը պատճառել էր, սակայն հիշյալ դաշտեր կայցելի նաև մասնագիտական հանձնաժողովը և նոր միայն վերջինիս տված եզրակացության արդյունքում պարզ կդառնա, որքան է գյուղացուն հասցված վնասի չափը: Հիմնականում վնասվել է կաղամբն ու կարտոֆիլը, կա վարունգի, չամանի և էլի մշակաբույսերի վնասված տարածքներ, որոնք մեծ ծավալներ չեն կազմում, գյուղացիներին առաջարկվեց եթե ոչ կաղամբը, գոնե կարտոֆիլի կարկտահարված մասը քանդել և առավելագույն գնով վաճառել, հետագայում մշակաբույսի փթթումից և զրոյական արդյունքից խուսափելու համար: Ամեն դեպքում մարզային հանձնաժողովը երկուշաբթի տեղում կսկսի պատճառած վնասների չափերի արձանագրման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24