Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գյումրու LOFT երիտասարդական կենտրոն

18.08.2018

Օգոստոսի 18-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և տեղակալ Վարդան Գրիգորյանն առավոտից շրջայց էր կատարում մարզի կարկտահարությունից վնասված համայնքներ: Չնայած հոգնածությանը մարզպետին և տեղակալին ոչինչ չխանգարեց Գյումրու LOFT երիտասարդական կենտրոնում մասնակցելու 4-ից 80 տարեկանների համար հայտարարված շախմատի բլից մրցաշարին: Ցավոք լույսերի հանկարծակի անջատման պատճառով մրցաշարը հետաձգվեց, ինչը սակայն չխանգարեց Շիրակի մարզպետին և տեղակալին շրջելու իր տեսակի մեջ եզակի այդ կառույցում, որտեղ կյանքի են կոչվում ցանկացած տիպի ծրագրեր, նայած ում մտքով ինչ ծրագիր կանցնի, այս կենտրոնում չկա տարիքի և երազանքի իրականացման խնդիր, մնում է միայն այն կյանքի կոչել: Շիրակի մարզպետը խոստացավ կրկին այցելել կենտրոն անկախ այնտեղ նախատեսվող միջոցառումներից, քանզի այս կենտրոնում առկա է կյանքով լի երիտասարդություն, նոր երիտասարդություն ում էնտուզմիազմի շնորհիվ դեռ շատ ու շատ գործեր կան իրականացվելիք մեր նոր Հայաստանի հզորացման ու զարգացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59