Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարկտահարություն մարզի բարձրադիր հատվածում

19.08.2018


Արդեն երրորդ օրն անընդմեջ Շիրակի մարզը հայտնվել է կարկտահարության ցիկլոնի գոտում: Դեռևս օգոստոսի 17-ին տեղի ունեցած կարկտահարության հասցրած վնասները չարձանագրած, ցավոք, օգոստոսի 18-ի երեկոյան տեղի ունեցած կարկտահարությունը կրկին վնասներ է պատճառել մարզի Մարալիկ, Սառնաղբյուր, Լեռնակերտ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Փոքր Մանթաշ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Մի երեկոյի ընթացքում որոշ բնակավայրերում կրկնակի կարուտ է տեղացել: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղակալ Վարդան Գրիգորյանի, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի ուղեկցությամբ առավոտից այցելեցին կարկտահարությունից տուժած տարածքներ: Ճիշտ է գրեթե բոլոր համայնքներում հացահատիկի բերքահավաքը շուրջ 90 տոկոսով իրականացվել է, սակայն բարձրադիր հատվածում այն չէին հավաքել, հիմնականում ինչպես գյուղացիները հավաստիացրեցին տեխնիկա չլինելու պատճառով: Այս հարցում իհարկե եղան նաև իրարամերժ կարծիքներ՝ բերքահավաքը ժամանակին իրականացրած և չիրականացրած համագյուղացիների միջև, ոմանք փորձում էին մեղավորությունն ուղակիորեն ուղղել համայնքի ղեկավարի դեմ, ինչպես օրինակ Հառիճ համայնքում, երբ բացահայտ մեղադրանքներ հնչեցրեցին գյուղապետի հասցեին, որ իր մեղքով ուշացրել են բերքահավաքը և կանգնել փաստի առաջ: Իհարկե այդպես էլ անհասկանալի մնաց գյուղապետի մեղավորությունը համագյուղացու սեփական հողատարածքում չիրականացված քաղի պահով, սակայն Շիրակի մարզպետը նկատեց, - գյուղապետը չէր օգնում դիմեիք մեզ՝ մարզպետարան, մենք կօգնեինք, հարցին լուծում կտայինք: Ամեն դեպքում մեղավոր փնտրելն այլևս անիմաստ է, կարկուտն իր վնասը հասցրել է, մնում է միայն երկուշաբթի մարզային հանձնաժողովը տեղում ուսումնասիրի վնասի չափը և այն ներկայացվի կառավարություն: Հիմնականում տուժել էին այգիներն ու տնամերձերը, գրեթե բոլոր տնամերձերում առկա էր կարկուտի պատճառած վնասը: Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև իրեն բողոքով դիմած քաղաքացիների խնդիրներին: Այցելեց հողատարածք, որի սեփականատերը չբնակվելով գյուղում, բողոքել էր, որ ապօրինաբար իր հողից զավթում է եղել, ինչն իհարկե այդքան էլ այդպես չէր: Շիրակի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Մարալիկի քաղաքապետարանում: Հորդորեց հետևողական լինել սեփական եկամուտների և գույքահարկի հավաքագրման գործընթացների նկատմամբ, քանզի այն գալիս է իր իսկ համայնքի բյուջե, հետագա ծրագրեր իրականացնելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33