Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաճելի անակնկալ Շիրակի մարզպետի համար

20.08.2018


Օգոստոսի 20-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետարանի աշխատակիցների հետ այցելեց Թորոսգյուղի տարածքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցու «Աղաջանյան» ճամբար: Ճամբարում մեկնարկում էր ճամբարականների 8-րդ հերթափոխը, որն ավարտվելու է օգոստոսի 28-ին: Հերթափոխի երեխաներն անակնկալ մատուցեցին մարզպետին: Ծնունդդ շնորհավոր երգով և 32 վառած մոմերով դիմավորեցին մարզպետին: Կարեն Սարուխանյանը ծափերի ներքո հանգցրեց մոմերը: Ի պատիվ Շիրակի մարզպետի եղան մի քանի կատարումներ երեխաների մասնակցությամբ: Շիրակի մարզպետին շնորհավորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց երեխաներին և ճամբարի կազմակերպիչներին այդ անչափ գեղեցիկ անակնկալի համար: Երեխաներին մաղթեց բարի հանգստյան օրեր, ուրախ և հագեցած ժամանց և նոր ուժերով բարի վերադարձ դպրոց:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58