Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 8-րդ տարելիցը

20.08.2018

Օգոստոսի 20-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 8-րդ տարելիցը: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարները: Ելույթներով հանդես եկան և ներկաներին ողջունեցին Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն ով ողջունելով ներկաներին խոսեց հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին: Իր խոսքում միաժամանակ կարևորելով բարեկամության խորհրդանիշ «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացումը մասին, որը տեղի ունեցավ 8 տարի առաջ: -«Պատվո բլուր» հուշահամալիրը ոչ միայն գյումրեցիների համար է այցելության վայր, այլ նաև Շիրակի մարզ ժամանող բազմաթիվ հյուրերի: Այն իրոք հանդիսանում է Հալ-ռուսական բարեկամության խորհրդանիշ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51