Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արևոտ» անկյուն Սառնաղբյուրի մանկապարտեզում

21.08.2018

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը օգոստոսի 21-ին մասանկցել է Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի (COAF) կողմից Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի վերանորոգված և կահավորված սենյակի բացման միջոցառմանը: «Արևոտ» անկյունում ստեղծված էին բոլոր պայմանները երեխաների համակողմանի զարգացման, ինչպես նաև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով և բարձր գնահատելով հիմնադրամի իրականացրած աշխատանքները՝ երեխաների համար նման միջավայր ստեղծելու համար, նշեց. «Երեխաներ, փոքրիկներ, ձեզ շնորհավորում եմ։ Դուք ունեք այսպիսի մի գունագեղ սենյակ, որը նվիրում են ձեզ ու ասում՝ «վայելեք ձեր մանկությունը»։ Հիմա դուք պետք է առավել պարտավորված լինեք, լավ սովորեք ու կարևորը՝ լավ մարդիկ դառնաք։ Այսպես են կառուցվում պետականության հիմքերը»։ Գյուղական կյանքի որակը բարելավելու նպատակով ներկայումս հիմնադրամն իր ծրագրերն իրականացնում է մարզի միայն գյուղական համայնքներում: Հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր` հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Միջոցառմանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, Հայաստանի Մանուկներ հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Ինեսսա Գրիգորյանը, հիմնադրամի պատասխանատուներ և հյուրեր: Շիրակի մարզպետի տեղակալը և համայքի ղեկավարը բարձր գնահատեցին իրականացված ծրագիրը և հույս հայտնեցին, որ հետևողական կլինեն, որպեսզի սերտ համագործակցության արդյունքում ծրագրում ընգրկվեն նաև այլ բնակավայրեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58