Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ևս մեկ հուշ ցերեկույթ

21.08.2018

Օգոստոսի 21-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատուների հետ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում մասնակցեց 1804 թվականի Ռուս-պարսկական պատերազմում հերոսաբար զոհված Ռուս 114 զինվորների և նրանց միացած տեղի շուրջ 60 բնակիչների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարները, ՀՀ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հյուրեր մարզի տարբեր բնակավայրերից: Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն իր խոսքում ասաց, - երեկ, օգոստոսի 20-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Պատվո բլուր» հուշահամալիրում հանդիսավոր մթնոլորտում մենք միասին նշեցինք վերականգնված հուշահամալիրի բացման 8-րդ տարեդարձը, նվիրված ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի սպաներին եւ զինվորներին: Այսօր մենք մասնակցում ենք անհավասար մարտում հերոսաբար զոհված՝ մայոր Իոսիֆ Մոնտրեզորիին, նրա խիզախ զինվորներին և տեղաբնակներին նվիրված միջոցառմանն, ով իր փոքրիկ ջոկատով կյանքի գնով առաջին ռուս-պարսկական պատերազմում Փամբակի դաշտում «մահը գերադասելով խայտառակ գերությանը», զինվորների քաջությունյամբ ,անմահացրեց իր անունը:
Այսօր, պահպանելով մեր պատմական ևւ մշակութային ժառանգության ավանդույթները, կրկին հավաքվեցինք հարգանքի տուրք մատուցելու ազատության և անկախության համար զոհված հերոսներին, վառ պահելու նրանց հիշատակը:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42