Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Փոքրիկ Իշխան»ի հաղթողները մարզպետի տեղակալին հյուր

22.08.2018

Օգոստոսի 22-ին Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն ընդունել է Երևանի առագաստային ակումբի կողմից Սևանում կազմակերպված Հայաստանի սերֆինգի առաջնությանը մասնակցած «Հայկական Կարիտաս բարեսիրական» կազմակերպության Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի թիմի անդամներին և կազմակերպության պատասխանատուներին։ 6-րդ և 7-րդ տեղերը զբաղեցրած` Ջորջ Ասլանյանը և Գարիկ Ղոջոյանն արժանացել են պատվոգրերի և մրցանակների: Մարզպետի տեղակալը գոհունակությամբ նշեց. «Այս սպորտաձևը նոր է և դուք ձեր դասարանցիներին օրինակ եք ծառայելու, որպեսզի այն լայն ճանաչում ունենա նաև մեր մարզում»։ Սոֆիա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, իսկ երեխաները մարզպետի տեղակալին փոխանցել են շնորհակալագիր՝ Շիրակի մարզի սերֆինգի հավաքականի թիմի մրցումներին մասնակցությունը կազմակերպելու և աջակցելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58