Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

22.08.2018

Օգոստոսի 22-ին Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց Շիրակի մարզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը և վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը: Սոֆիա Հովսեփյանը հանդիպման մեկնարկին նշեց․«Չնայած ձեր ուսումնական հաստատությունները մեր ենթակայության տակ չեն գտնվում, սակայն մենք կարևորում ենք համագործակցված աշխատանքը։ Յուրաքանչյուր երեխայի կրթության կազմակերպումը կարևոր է, երեխաները պետք է ստանան գիտելիքներ, որ հետագայում էլ բարձրագույն կրթություն ստանալու հնարավարություն ունենան»: Մարզպետի տեղակալին հետաքրքրեց հաստատություններում առկա ներառական կրթությանն առնչվող հիմահարցերը, հաշանդամություն ունեցող երեխաների ներգրավվածությունն ապահովեու խնդիրները: Հաստատությունների տնօրենները հանդիպմանը ներկայացրեցին հաստատություններում առկա մասնագիտությունների ցանկը, մասնագետների պատրաստման ընթացքը, դիմորդների քանակը, ինչպես նաև իրենց հուզող հարցերը:
Սոֆիա Հովսեփյանը բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնեց խորհրդակցությանը մասնակցելու համար և նշեց, որ պատրաստ է հետագա համագործակցությանը և մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58