Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդենիս լիճը փրկվեց Շիրակի մարզպետի շնորհիվ

23.08.2018


Դեռևս պաշտոնը նոր ստանձնած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգ ստացավ Շիրակի մարզի Արդենիս գյուղում գտնվող Արդենիս լճին սպառնացող վտանգի մասին: Շիրակի մարզի գեղատեսիլ Արփի լիճ ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիսի լճի հարևանությամբ գործող խոզաբուծական ֆերման ջրահեռացման համակարգ չունի և կեղտաջրերը լցվում են լիճը: Մարզպետը խնդրի լուծումը խիստ կարևորելով, նախ հանձնարարեց դրանով զբաղվել առանց հապաղելու ապա հունիսի 20-ին անձամբ այցելեց տարածք, տեղում համոզվելու ահազանգի իսկությանը:
Պարզվում է, իրոք, հարցը շատ լուրջ է, այդ մասին նույնիսկ հրապարակում է եղել մամուլում, սակայն, այդպես էլ հարցին լուծում չի տրվել, իհարկե, անհասկանալի պատճառով, բայց չի տրվել: Լրատվամիջոցը իր նյութում պնդում էր, որ այն պատկանում է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանին, սակայն հետագայում պարզ դարձավ, որ այն գյուղապետին չի պատկանում, բայց դրանից չպակասեց համայնքի ղեկավարի պատասխանատվության չափը, քանզի այդ գեղեցիկ լճակը գտնվում է հենց իր վարչական համայնքում և իր անմիջական գյուղում: Շիրակի մարզպետը խիստ հանձնարարեց միջոցներ ձեռնարկել, լիճը կործանումից փրկելու համար, չնայած ասենք որ լիճը հասցրել էր կործանվել, այնտեղ որևէ տեսակի ձուկ չկար աղտողտվածության պատճառով: Շիրակի մարզպետն առաջարկեց, խոզաբուծարանին կից սեպտիկ հոր փորելու և կեղտաջրերը հեռացնելու տարբերակը քննարկել և կարճ ժամկետում այն կյանքի կոչել, լիճը կործանումից փրկելու համար: Այսօր, ի ուրախություն բոլորիս, պարոն Սարուխանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց Արդենիս: Խոզաբուծարանի տարածքում փորվել էր սեպտիկ հորը, կեղտաջրերի ուղությունը կանխվել էր դեպի լիճ և գնում էին հորը: Մերգել Ղարիբյանը խոստովանեց, որ պատվիրվել է նախագիծ մնացած սեպտիկ հորերի փորման համար, սակայն այս մեկն արվել է պարոն մարզպետի հանձնարարականի համաձայն և կեղտաջրերն այլևս լիճ չէն հոսի: Պարոն մարզպետ շնորհակալություն հայտնեց ժողովրդի անունից, վերջին հաշվով այն պատկանում է ժողովրդին, և յուրաքանչյուրը պարտավոր է, առավել ևս պաշտոնատար անձինք, հոգ տանելու բնության, շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերում, մեր վաղվա սերունդներին մաքուր տարածք փոխանցելու համար: Աշխատանքները, չնայած ուշ ժամի շարունակվում էին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58