Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորացրված զինծառայողների հերթական պարգևատրումը

23.08.2018


Գյումրու քաղաքապետարանը Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համատեղ այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմակերպել էր հանդիպում-միջոցառում զորացրված զինծառայողների հետ: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, մարտական բարձր պատրաստվածության հայրենիքի հանդեպ պարտքը կատարած 23 զինծառայող պարգևատևվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինվորներին, նրանց ծնողներին, ինչպես նաև՝ ուսուցիչներին, հայրենասեր զինվորներ դաստիարակելու համար: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, մշտապես զինվորի կողքին կանգնելու և աջակցելու համար, պատվոգրերի արժանացան նաև զինվորների ուսուցիչները՝ տղաներին հայրենասիրական և մարտական բարձր ոգով կրթելու և դաստիարակելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58