Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Redinet» ընկերության աշխատակիցների հանդիպումը մարզպետի տեղակալի հետ

24.08.2018

Ուղիղ երկու շաբաթ առաջ օգոստոսի 10-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Redinet» ընկերության սեփականատիրողջ ներկայացուցիչ, գլխավոր կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին և ՁԻՀ-ի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանին: Տարածաշրջանային շուկայում առաջատար համակարվող՝ ներառյալ Վրաստանի մասնաճյուղի "Ռեդինետ" ընկերության կոմերցիոն տնօրենի այցի նպատակն էր ուսումնասիրել մարզում տեխնոլոգիական շուկան և նախաձեռնել բիզնեսի ապակենտրոնացում դեպի մարզեր: Օգոստոսի 24-ին պարոն Գրիգորյանն իր թիմով էր այցելել մարզ: Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին «Redinet» ընկերության սեփականատիրողջ ներկայացուցիչը ներկայացրեց իրենց ընկերության գրեթե ողջ գործունեությունն, իրենց բացառիկ դերը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, կազմակերպության մասնագիտական հաջողությունները, ինչպես նաև "Ռեդինետ" ընկերության հիմնադրման, գործունեության և Շիրակում հնարավոր համագործակցության հեռանկարների մասին: Մարզպետի տեղակալը ողջունեց ընկերության սեփականատիրոջը նման հաջողություններ և համբավ ունենալու համար, բայց շատ զարմացավ, որ տաս տարի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպության մասին շատ քչերը գիտեն կամ նույնիսկ չգիտեն: "Ռեդինետ" ընկերության կոմերցիոն տնօրենը համեստորեն ավելացրեց, -մենք գովազդի համար չենք աշխատում: Նախորդ այցի ժամանակ մարզպետ Սարուխանյանը, որպես համագործակցության մեկնարկ առաջարկել էր, որպես պիլոտային ծրագիր նախագծել կամ հաշվարկ անել Գյումրու թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի համար պահանջվող ծախսերի նախագիծ: Գործընկերները կատարել էին հաշվարկներ, սակայն պարզվում է դպրոցի ծավալները մեծ են և պահանջվող գումարը եռակի անգամ ավելի է, քան հրատապ ծրագրով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում նախատեսված գումարը: Ինչևէ, դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի աշխատանքները շուտով կմեկնարկեն անկախ ծավալներից: Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք Վանաձորից են գալիս, այնտեղ եղել են երկու պոլիկլինիկայում չափումներ են կատարել, համապատասխան ներդրումային ծրագրի դեպքում կյանքի կոչելու կառույցի ջեռուցման հարցը: Մարզպետի տեղակալը առաջարկեց այցելել Արթիկ, տեղում ծանոթանալ բժշկական կենտրոնի շենքի վիճակին և համատեղ մտածել լուծումներ գտնելու համար: "Ռեդինետ" ընկերության աշխատանքային խումբը մարզպետի տեղակալի ուղեկցությամբ այցելեցին Արթիկ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58