Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ

24.08.2018

Օգոստոսի 24-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպեց «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» 2018թ. մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցող Շիրակի մարզի հավաքական թիմի անդամներին: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպրոտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը ներկայացրեց թիմի անդամներին: Ղազարյան Լևոն՝ բազկամարտ, Գրիգորյան Վլադիսլավ՝ բազկամարտ, Մաթևոսյան Շուշանիկ՝ դարթս, ի դեպ Շուշանիկը նման մրցումներին երկու անգամ առաջին տեղ է գրավել, Պետրոսյան Վոլոդյա՝ շախմատ, Պետրոսյան Հասմիկ՝ շաշկի, Նիկողոսյան Արմենուհի՝ սեղանի թենիս: «Փյունիկ հաշմանդամների» հկ նախագահն այս սպորտաձևում մեկ անգամ դարձել է մրցանակակիր, և Մարտիրոսյան Արամը նույնպես սեղանի թենիս: Շիրակի թիմն այս կազմով սեպտեմբերի 28-ից 31-ը Ծաղկաձորի գլխավոր համալիրում արդեն 4-րդ տարին կմասնակցի եզրափակիչ փուլին, որի կազմակերպիչը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ մեր մարզիկները լավ են պատրաստված, ցույց կտան լավագույնս արդյունք և պատվավոր տեղեր շահած կվերադառնան: Մարզիկները հավաստիացրեցին, որ հուսախաբ չեն անի պարոն Սարուխանյանին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին իրենց թիմին մարզհագուստով աջակցելու համար:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58