Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

24-ը օգոստոսի. Ուրբաթ. Քաղաքացիների հերթական ընդունելություն.

24.08.2018


Ինչպես նախորդ ընդունելություններին, այս ուրբաթ ևս շատ էին աշխատանքի համար դիմած քաղաքացիները: Պարոն մարզպետը տեղեկացրեց, որ մի քանի օր է մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինն աշխատում է ծանրաբեռնված, կայքերում տեղադրված մարզպետարանում առկա ժամանակավոր թափուր աշխատատեղերի հայտարարությունների հետ կապված քաղաքացիների դիմումների ընդունման պահով: Օրինակ գյուղբաժնում կա մասնագետի կարիք, սակայն դիմող չկա: Պարոն մարզպետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում էլի կլինեն թափուր տեղեր միայն պետք է հետևել կայքերում տեղադրվող հայտարարություններին, ինչպես նաև լավ պատրաստվել հետագայում հայտարարվող մրցույթներին մասնակցելու համար, քանզի մեր հասարակությունն ունի գրագետ և բանիմաց մասնագետների կարիք: Շիրակի մարզպետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելության շրջանակներում բնակիչները կրկին բարձրացրեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին սոցիալական խնդիրներին, բնակարանային հարցերին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը: Մարալիկ և Ողջի համայնքների բնակիչների իրավունքների ոտնահարման հարցերը լսեցին մարզպետի խորհրդականները, բնակարանների հարցով առաջարկվեց գրել դիմում համայնքների ղեկավարներին հաշվառման կանգնելու հարցով, իսկ սոցիալապես անապահով մի քանի քաղաքացիների իրենց դիմումների համաձայն կտրվի դրամական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58