Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղացիները պահանջում են համայնքների անջատում

27.08.2018

Օգոստոսի 27-ին առավոտյան ժամը 11-ից անհանգիստ իրավիճակ էր ստեղծվել մարզի Շիրակ գյուղի տարածքում: Ախուրյանի խոշորացված նախկին յոթ համայնքների ղեկավարներ և բնակիչներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին միջպետական ճանապարհը, պահանջելով իշխանություններից հարգել իրենց սահմանադրական իրավունքը, չեղյալ համարել խոշորացումը: Հիմնական բողոքը կայանում էր նրանում, որ իրենց ժամանակին չեն ներկայացրել խոշորացման ծրագրերը, չի եղել հանրային քննարկում, առանց իրենց համաձայնության կայացվել է որոշում: Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները մի պահանջ ունեին՝ ինչպես օրենքով միացրել են, այդպես էլ օրենքով անջատեն, օրենքը դա թույլ է տալիս: Հղում կատարելով սահմանադրության 190 հոդվածին, որը հնարավորություն է տալիս անջատել համայնքները Ազգային ժողովի լսումներով: Բողոքի ակցիայից մոտ երկու ժամ անց բողոքավորներին այցելեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ով Գյումրու Օյունջյան կրթահամալիրում ԿԳ նախարարի տեղակալի հետ մասնակցում էր օգոստոսյան խորհրդակցությանը: Մարզպետը պայման դրեց նախ բացել ճանապարհը և հետո նոր միայն սկսել զրույցը: Բողոքավորներն անմիջապես բացեցին ճանապարհը: Շիրակի մարզպետն ասաց, համայնքների խոշորացումն արվել է, որ համայնքները համաչափ զարգանան, այլ բան է, որ այս գործընթանցը նորմալ չի կատարվել: Գյուղացիները պայմանավորվեցին մի քանի հոգով ավելի ուշ հանդիպել մարզպետին և հանգիստ պայմաններում քննարկել հարցը: Պարոն Սարուխանյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո բողոքի ակցիան ավարտվեց: Ժամը 17-ին բողոքավորների մի խումբ մարզպետի սենյակում քննարկում էին ստեղծված իրավիճակը և հարցին լուծում տալու տարբերակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58