Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների տնօրենների խորհրդակցությունը

27.08.2018

Օգոստոսի 27-ին Գյումրու Օյունջյան վարժարան դպրոցում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ տեղակալ Լուսինե Առաքելյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, խորհրդական Նազելի Բաղդասարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շնորհավորեց տնօրեններին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ, քանզի սեպտեմբերից դպրոց են հաճախելու նոր Հայաստանի այն դպրոցականներն, ովքեր մեծ ներդրում և չափաբաժին ունեն թավշյա հեղափոխության գործում: Պարոն մարզպետը տնօրեններին և խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ կատարված աուդիտի արդյունքում բավականին խախտումներ են նկատվել, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, ինչը պաշտոնական դիրքի չարաշահում է: Դպրոցներում չեն կարող լինել արտոնյալ տնօրեններ, փոխեք Ձեր մոտեցումները Ձեր ենթակաների նկատմամբ, բարձրացրեք բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը խիստ անդրադառում է երեխաների վրա: Դպրոցները պետք է ապաքաղաքականացված և ապակուսակցականացված լինեն, հորդորեց պարոն Սարուխանյանը, դպրոցի տնօրենները պետք է իրականացնեն միայն կրթության որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Տնօրենը պետք է լինի լավ մանկավարժ ու հոգեբան և ապահովի առողջ մթնոլորտ դպրոցում: Մազպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ևս շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, անդրադարձավ դպրոցներում առկա միջանձնային հարաբերություններին, որոնք ոչ միշտ և օբյեկտիվորեն են դրսևորվում տնօրենների և աշխատակիցների կողմից: Ամեն դեպքում մարզպետի տեղակալը հորդորեց զերծ մնալ միջանձնային հարաբերությունները դպրոցի քննարկման խնդիր դարձնելուց: Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, շնորհավորելով տնօրեններին, նշեց, որ նախկին խորհրդակցությունների ձևաչափը սպառել է իրեն, ներկայացնել թվեր, որը ոչ միշտ է արտացոլում կատարված աշխատանքների արդյունավետությունը: Համաձայնելով Շիրակի մարզպետի արտահայտած մտքի հետ՝ նախարարի տեղակալը ևս կոչ արեց դպրոցները քաղաքականությունից զերծ պահել և հույս հայտնեց, որ սա իրենց հանդիպման ժամանակ հնչեցրած վերջին կոչը կլինի: Արմատներով գյումրեցի Լուսինե Առաքելյանն օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեց իր՝ Գյումրու թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանից, հավաստիացնելով, որ այսօրվա հանդիպումը ստացած լավ կրթության համար շնորհակալություն հայտնելու լավ առիթ հանդիսացավ: Շարունակելով կրթության որակի բարձրացմանն ուղված թեման, նախարարի տեղակալը ներկայացրեց մի շարք փոփոխություններ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն, և որոնց կյանքի կոչվելու հետ էլ ավելի դրական առաջընթաց կնկատվի կրթական համակարգում: Փոփոխություններ են սպասվում տնօրենների հավաստագրերի տրամադրման գործընթացում ևս: Անդրադառնալով դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերին, Լուսինե Առաքելյանը հորդորեց տնօրեններին զերծ մնալ դրամահավաքների այդ բացասական երևույթից, որը, ցավոք, առկա է նաև մանկապարտեզներում: Անդրադառնալով խորհուրդների դերակատարությանը, նախարարի տեղակալը ցավով նշեց, որ այն կարծես կրում է ձևական բնույթ կամ ունի անմիջական կախվածություն տնօրենից, այն դեպքում երբ տնօրենը մի գործառույթ է իրականացնում, խորհուրդը մեկ այլ, սակայն և տպավորությունն է այդպիսին, և ստացված բողոքներն են վկայում, որ տնօրենն է կառավարում խորհուրդը: Կան ստացված շատ բողոք դիմումներ, եթե նույնիսկ երեք դիմում էլ լինի, միևնույնն է, ուրեմն կա խնդիր, նշեց տեղակալը: Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին երեխաների առաջին օրը դպրոց գալու այդ մտահոգող խնդրին, Լուսինե Առաքելյանը հորդորեց տնօրեններին տեղեկացնելու դասղեկ դասվարներին, որ չկա նման օրենք, որը կարգավորում է երեխայի առաջին օրը դպրոց գնալու հագ ու կապը: Կարևորն այն է, որ երեխան կոկիկ, մաքուր, համեստ և զուսպ հագնված գնա դպրոց: Չի կարելի երկու շաբաթվա համար, առանց այն էլ սոցալական տարաձայնություն ունեցող ընտանքիների մեջ խնդիրը խորացնել, միևնույնն է սեպտեմբերի 15-ից ամեն մի երեխա կհագնի այն, ինչ ունի: Եղան նաև հարց ու պատասխաններ, որոնց կապակցությամբ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ նկատի կունենան և այն խնդիրները, որոնք փոփոխման ենթակա են կփոփոխվեն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58