Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում Շիրակի մարզպետարանում

28.08.2018

Օգոստոսի 28-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ Հայգյուղշիննախագիծ ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում» փաստաթղթի շրջանակում իրականացվող Գյումրի քաղաքի կոյուղու համակարգի և շրջակա 12 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում: Քննարկումն անցավ շահագրգիռ ոչ բոլոր կողմերի մասնակցությամբ, քանզի «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանատու չէր ներկայացել։ KFW վարկային ծրագրի երրորդ փուլի մեկնարկը կտրվի հենց ծարգրի հանրային լսումներն ու քննարկումներն ավարտվեն։ Համաձայն ծրագրի, ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրներ են լուծվելու Գյումրիում և հարակից Այգաբաց, Հայկավան, Երազգավորս, Բայանդուր, Կապս, Վահրամաբերդ, Հացիկ, Ոսկեհասկ, Առափի, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք համայնքներում։ Կազմակերպիչներն ու նախագծային աշխատանքներն իրականացնողները քննարկման մասնակիցներին ներկայացրին ծրագրի իրականացմանն առնչվող մանրամասներ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32