Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը, հերթական հանձնարարականները

29.08.2018

Օգոստոսի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հերթական աշխատանքային խորհրդակցությունից հետո, օգոստոսի 29-ին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդակցություն անցկացրեց աշխատակազմի հետ՝ ներկայացնելով և քննարկելով նախորդ օրվա խորհրդակցության օրակարգի մի շարք հարցեր: Մինչև օրակարգի հարցերին անդրադառնալը, Շիրակի մարզպետը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարողին խիստ հետևողական լինել աշխատակազմի ներքին կարգապահությանը, անհարկի բացակայություններին, ուշացումներին և գրությունների պատասխանների ուշացմանը: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ պարոն Սարուխանյանը տեղեկացրեց, որ մարզի տվյալներում նկատվում է ցուցանիշի զգալի նվազում, ինչը պատասխանատուները հիմնավորեցին բերքահավաքի հետ կապված՝ հավաստիացնելով, որ մինչև հոկտեմբերի վերջ վիճակը բացի կարգավորվելուց, կունենանք նաև դրական արդյունքներ: Անդրադառնալով մարզպետարանի պաշտոնական կայքում տեղ գտած բացթողումներին՝ պարոն մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետներում համապատասխան բաժնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերվեց համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին: Աշխատակազմի ծրագրերի բաժնի պետը տեղեկացրեց պարոն մարզպետին, որ շատ համայնքների ղեկավարներ հրաժարվում են սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել՝ պատճառաբանելով փոքրածավալ բյուջեն: Այդ կապակցությամբ պարոն Սարուխանյանը հանձնարարեց տեղեկատվության լիարժեք տարածում, որպեսզի բնակչությունն իմանա՝ ինչու իրենց համայնքում որևէ ծրագիր չի իրականացվում: Պարոն մարզպետը հորդորեց ԶԼՄ-ների միջոցով հաճախակի անդրադառնալ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին մարզում: Սեպտեմբերի 8-ի և 15-ի «Մաքուր Հայաստան» և «Մաքուր Մոլորակ» ծրագրերի լիարժեք իրականացման համար, պարոն մարզպետը հանձնարարեց կրկին աշխատանքներ տանել մարզում երկու շաբաթօրյակները բարձր մակարդակով անցկացնելու համար: Հատկապես անդրադարձավ դրանց արագ լուսաբանմանն ու կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության արագ տրամադրմանը տարածքային զարգացման և կառավարման նախարարություն:
Անդրադառնալով մարզային ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին գումարների հատկացման գործընթացների օրինականությանը՝ պարոն Սարուխանյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերվի իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով, ինչպես օրինակ այս պահին Արթիկում է:
Ոռոգման ջրի հետ կապված պարոն Սարուխանյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով
և մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։ Խորհրդակցության ավարտին կրկին անդրադարձ եղավ մարզի տարածքով անցնող հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին ավելի պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով ապահովելու հարցին։ Պարոն Սարուխանյանը հանձնարարեց ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված բենզալցակայաններում և առևտրի կետերում առկա զուգարանների ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանելու հարցը և տեղեկացնել ուսումասիրության արդյունքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32