Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվեցին մարզի լավագույն աշակերտները

30.08.2018

Օգոստոսի 30-ին Գյումրու Օյունջյան դպրոց-վարժարանի դահլիճում շատերի համար անսպասելի, բայց հաճելի միջոցառում տեղի ունեցավ: Տարիներ շարունակ մեր մարզը լավագույն արդյունքներն է ցույց տվել և հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մշտապես եղել են ոսկե մեդալակիրներ, ցավոք, նրանք չգիտես ինչու չեն արժանացել թեկուզ շատ փոքր ուշադրության, վերջին հաշվով այդ երեխաները ոչ միայն մարզի, այլ հանրապետության պատիվն են բարձրացրել աշխարհի տարբեր երկրներում: Այս վատ «ավանդույթին» վերջ տվեց մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: Հովսեփյանի անմիջական նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության և գիտության նախարարի 10.07.2018թ. թիվ 539-Ա հրամանի համաձայն մարզի յոթ ոսկե մեդալակիրներ և 2017-18 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերում առաջին կարգի դիպլոմների արժանացած հինգ դպրոցականների, ՀՀ Շիրակի մարզպետ պարոն Կարեն Սարուխանյանի անունից հանձնվեցին պատվոգրեր և «Նարեկ»: Մարզպետի տեղակալը շնորհավորեց երեխաներին, շնորհակալություն հայտնեց նրանց իրենց փայլուն գիտելիքների համար, որոնք հանարավոր էր ձեռք բերել միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ: Շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց վերջիններիս ուսուցիչներին, հաստատությունների տնօրեններին և ծնողներին, ովքեր, իրոք ջանք ու եռանդ չեն խնայել իրենց երեխաների կրթվածության բարձր մակարդակն ապահովելու գործում: Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին այն հաստատությունների տնօրեններն, ում սաներն արժանացել են նման բարձր պարգևների, չմոռանալով շեշտել հատկապես այն դպրոցները, որտեղից երեխաները տեղափոխվել են իրենց մոտ: Ուսուցիչներին, մարզպետի տեղակալին և ծնողներին իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին աշակերտները, որոնց մի մասն ընդունվել են բուհ-եր, իսկ մնացածները դեռ շարունակելու են ուսումը: Միջոցառման ավարտին, մարզպետի տեղակալն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն հաստատությունների տնօրենների հետ: Հովսեփյանը հորդորեց տնօրեններին ընդգծված ուշադրություն դարձնել մեր պատմության և մշակույթի հարցերին, կրթությունը չի կարող լինել առանց այդ երկուսի: Մենք ունենք հոյակապ, անկրկնելի երկրագիտական թանգարան, որը ցավոք քիչ ծանոթ է մեր երեխաներին: Միջոցառմանը մասնակից Գյումրու երկրագիտական թանգարանի տնօրենը հավաստեց, որ պատրաստ են ցանկացած համագործակցության դպրոցների հետ, միայն մեր երեխաները ծանոթանան և լավ կերտեն մեր պատմությունն ու մշակույթը: Քննարման հաջորդ հարցը դպրոցներում սննդի կազմակերպման հարցն էր, որը որևէ փոփոխություն չի կրել, բացառությամբ նրա, որ եթե նախկինում ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի միջոցով, հիմա այն իրականացվելու է ՀՀ պետ բյուջեի միջոցով: Մարզպետի տեղակալը կրկին հորդորեց տնօրեններին, խիստ հետևողական լինելու ծնողների կողմից հավաքագրվող գումարների հարցում, այն ծնողները, ովքեր դժվարություն կունենան գումարների տրամադրման հարցում, այդ ծնողներին չպարտադրել: Քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21