Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները»

30.08.2018

2012 թվականից Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի Թորոսգյուղի «Մանուշակ» ճամբարում կազմակերպվել և անցկացվել է «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները»:
Օգոստոսի 28-31-ը Թորոսգյուղի արդեն «Աղաջանյան» ճամբարում անցկացվեց 7-րդ պլեները, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 90, Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
«Երիտասարդ նկարիչների միջազգային 7-րդ պլեներ»-ը համախմբել էր 18-30 տարեկան 45 երիտասարդ արվեստագետների՝ ՀՀ ողջ տարածքից, ԼՂՀ-ից, Վրաստանի Հանրապետության Ջավախքի շրջանից:
Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 7-րդ պլեների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ճամբարային պայմաններում ապրելով կողք-կողքի 3 օր շարունակ բարեկամական և ստեղծագործական միջավայրում երիտասարդ նկարիչները մասնակցել են վարպետության դասերի, նկարել են Շիրակի մարզի բնությունն ու մշակույթն իրենց գույներով և զգացմունքներով: Նույն օրը տեղի ունեցավ նաև փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին`Արման Ավետիսյանը: Մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ նման միջոցառումները նոր անուններ, նոր տաղանդներ բացահայտելու լավ առիթ են: Սոֆիա Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հրավերն ընդունելու և մասնակցության համար: Պլեների մասնակիցներին ողջունեց նաև Մինասի որդին Արման Ավետիսյանը: Միջազգային 7-րդ պլեների բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: Միջոցառումն ավարտվեց ուրախ երգ ու պարով, հրավառությամբ և ավանդական դարձած խարույկով:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21