Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալագրեր սահմանի պահպանության գործին ցուցաբերած աջակցության համար

30.08.2018

Օգոստոսի 30-ի ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շնորակալագրեր և հուշանվերներ հանձնեց Առափի համայնքի բնակիչներ Բունիաթ Աղասու Սարգսյանին և Աղասի Գառնիկի Սարգսյանին ՀՀ պետական սահմանի պահպանության գործին ցուցաբերած ակտիվ աջակցության և սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար:
Հուլիսի 24-ին Կամխութ բնակավայրի իրենց անասնաֆիրմայում աշխատանքներ իրականացնելիս հայրը՝ Աղասի Սարգսյանը նկատում է անծանոթ մարդ և անմիջապես զանգում ոչ շատ հեռու՝ անասնագոմում աշխատանքներ իրականացնող որդուն՝ Բունիաթին: Բունիաթն արագ կողմնորոշվում և ժամանակին իրազեկում է սահմանախախտի վերաբերյալ ՀՀ հյուսիս-արևմուտքում տեղակայված սահամանապահ ջոկատի հրամանատարությանը: Արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում, ջոկատի զինծառայողները ձեռբակալում են Թուրքիայի տարածքից Հայաստան ներխուժած սահմանախախտին և հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին: Իրականացված գործողությունների մասին Շիրակի մարզպետին պատմեց Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորամասի շտաբի պետի տեղակալ Դավիթ Միրզոյանը: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը կրկին շնորհակալություն հայտնեց թե քաղաքացիներից և թե զինվորականներից պետական սահմանի պահպանության գործին ցուցաբերած զգոնության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21