Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջին հանդիպումը Շիրակի մարզպետի հետ

31.08.2018

 Օգոստոսի 31-ին ՀՀ Շիրակի մարզպետը հանդիպեց օրեր առաջ ժամանակավոր թափուր աշխատատեղերի համար դիմած և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցրած աշխատակիցների հետ: Նախ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շնորհավորեց բոլորին ժամանակավոր պաշտոններ զբաղեցնելու համար և հույս հայտնեց, որ այն ժամանակահատվածը որ կանցկացնեն մարզպետարանում կլինի ոչ միայն փորձի այլ նաև գիտելիքների ձեռք բերման ժամանակ, որն էլ կօգնի իրենց իսկ տեղերի համար հետագայում հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու համար, այն ժամանակ հավանաբար դիմողներն ավելի շատ կլինեն: Պարոն Սարուխանյանը հավաստիացրեց, որ իրենց ընտրության օբյեկտիվությունը խիստ բարձր է եղել, քանզի դիմել էին բավականի շատ երիտասարդներ, ինչն էլ իրենց համար պարտավորեցնող պետք է լինի, հիշյալ ժամանակահատվածում իրենց լավ դրեևորելու համար: Երիտասարդ մասնագետները ներկայացան, ներկայացրեցին իրենց կրթությունը, զբաղվածությունը և հավաստիացրեցին պարոն մարզպետին հուսախաբ չանել հենց առաջին հերթին իրենք իրենց, քանզի նման թափանցիկության արդյունքում աշխատանք գտնելը պարտավորեցնող է այն պահելու և շարունակելու համար: Պարոն Սարուխանյանը բոլորին մաղթեց հաջողություններ, և կրկին կարևորեց արդարացնել իրենց հույսերը և հասնել վերջնական արդյունքին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21