Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն Շիրակի մարզպետի մոտ

31.08.2018

Քաղաքացիների ընդունելությունն այս ուրբաթ սկսվեց Մարալիկ համայնքի միմյանց հետ վիճաբանող բնակիչների ընդունելությամբ: Նախ պարոն Սարուխանյանը լսեց մի կողմին ապա որոշ ժամանակ անց ընդունելության եկան մյուս կողմի ներկայացուցիչները: Երկու կողմերն էլ մտահոգված են ստեղծված իրավիճակից, քաջ գիտակցելով, որ երկու կողմերում էլ իրենք են, ուրիշ մարդ չկա, եթե վիճում են, վիճում են իրար հետ, հայհոյում են, հայհոյում են իրար, արդյունքում չկա ընդհանուր հայտարարի գալու որևէ եզր: Յուրաքանչյուր կողմ իր փաստարկն է բերում, համոզվածություն հայտնելով, որ իրենք ճիշտ են: Պարոն Սարուխանյանը կողմերին կոչ արեց հանգստության և միայն բանակցությունների արդյունքում հարցին լուծում գտնել: Անի համայնքի ղեկավարին պարոն մարզպետը հորդորեց հանդիպել բողոքավոր կողմի հետ ԶԼՄ-ների մասնակցությամբ, թող բոլորն իմանան ինչ խնդիրներ կան, վերջին հաշվով բողոքողներն էլ են համայնքի բնակիչներ: Բայց ամեն դեպքում պարոն Սարուխանյանը կոչ արեց միայն առանց վիճաբանության և ավելորդությունների, հանդիպել, զրուցել, հասկանալ խնդիրը և հնարավորինս լուծում գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ինչպես նախորդ ընդունելություններին, այս ուրբաթ ևս շատ էին աշխատանքի համար դիմած քաղաքացիները: Պարոն Սարուխանյանը առաջարկեց զինվել համբերությամբ, և նախապատրաստվել առաջիկայում մարզպետարանում ժամանակավոր թափուր աշխատատեղերի համար հայտարարվելիք մրցույթներին լավ պատրաստվելու և մասնակցելու համար: Ցավոք կրկին շատ էին բնակարանային խնդրով դիմած քաղաքացիները, որոնք հիմնականում իրենց իսկ պատճառով խնդրի առաջ են կանգնել ժամանակին այս կամ այն փաստաթուղթը չներկայացնելով կամ ժամանակին փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովին չտեղեկացնելու պատճառով: Պարոն Սարուխանյանը հույս հայտնեց, որ կառավարությունը հետամուտ կլինի նման քաղաքացիների հարցին ևս դրական լուծում տալու համար, քանզի իրենք մնում են պետության կողմից փոխհատուցում չստացած անօթևան ընտանիքներ: Ինչպես նախորդ ընդունելություններին սոցիալապես անապահով մի քանի քաղաքացիների իրենց դիմումների համաձայն կտրվի դրամական աջակցություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21