Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 1-ը հարազատ դպրոցում

01.09.2018


Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անակնկալի բերելով բոլորին, այցելեց իր հարազատ Բյուրակնի հիմնական դպրոց: Առաջինն իրենց նախկին ուսուցչին ողջագուրվեցին և բարևեցին պարոն Սարուխանյանի սաներն, ովքեր այդ պահին դպրոցի մուտքի մոտ էին: Ապա դպրոցում սկսվեց հաճելի իրարանցում՝ իր հարազատ դպրոց է եկել մարզպետը: Մարզպետը հանդիպեց տնօրինությանն, իր նախկին գործընկերներին, հետաքրքրվեց ինչ փոփոխություն կա այս անցած երեք ամիսների ընթացքում: Պարոն Սարուխանյանին տեղեկացրին, որ ստացել են մարզպետի ուղարկած գույքը, ինչի համար շատ շնորհակալ են, ցավով տեղեկացրին, որ ավարտական դասարան չունեն, երեխաները գնում են Ամասիայի դիզայնի քոլեջ, ուրախացրեցին, որ և նախակրթարանում է երեխա ավելացել և մեկ առաջին դասարանցի: Ինչ խոսք, երկար ժամանակ չի անցել պարոն Սարուխանյանի դպրոցից տեղափոխվելուն, բայց հաճելի էր լսել թեկուզ փոքր, բայց դրական փոփոխությունների մասին: Պարոն Սարուխանյանը մասնակցեց նաև առաջին դասարանցիների միջոցառմանը, շնորհավորեց վերջիններիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ցանկացավ ամենալվն ու բարին: Նորանոր հաջողություններ մաղթեց նաև իր նախկին գործընկերներին, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Քաղաքացիների ընդունելությունն այս ուրբաթ սկսվեց Մարալիկ համայնքի միմյանց հետ վիճաբանող բնակիչների ընդունելությամբ: Նախ պարոն Սարուխանյանը լսեց մի կողմին ապա որոշ ժամանակ անց ընդունելության եկան մյուս կողմի ներկայացուցիչները: Երկու կողմերն էլ մտահոգված են ստեղծված իրավիճակից, քաջ գիտակցելով, որ երկու կողմերում էլ իրենք են, ուրիշ մարդ չկա, եթե վիճում են, վիճում են իրար հետ, հայհոյում են, հայհոյում են իրար, արդյունքում չկա ընդհանուր հայտարարի գալու որևէ եզր: Յուրաքանչյուր կողմ իր փաստարկն է բերում, համոզվածություն հայտնելով, որ իրենք ճիշտ են: Պարոն Սարուխանյանը կողմերին կոչ արեց հանգստության և միայն բանակցությունների արդյունքում հարցին լուծում գտնել: Անի համայնքի ղեկավարին պարոն մարզպետը հորդորեց հանդիպել բողոքավոր կողմի հետ ԶԼՄ-ների մասնակցությամբ, թող բոլորն իմանան ինչ խնդիրներ կան, վերջին հաշվով բողոքողներն էլ են համայնքի բնակիչներ: Բայց ամեն դեպքում պարոն Սարուխանյանը կոչ արեց միայն առանց վիճաբանության և ավելորդությունների, հանդիպել, զրուցել, հասկանալ խնդիրը և հնարավորինս լուծում գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ինչպես նախորդ ընդունելություններին, այս ուրբաթ ևս շատ էին աշխատանքի համար դիմած քաղաքացիները: Պարոն Սարուխանյանը առաջարկեց զինվել համբերությամբ, և նախապատրաստվել առաջիկայում մարզպետարանում ժամանակավոր թափուր աշխատատեղերի համար հայտարարվելիք մրցույթներին լավ պատրաստվելու և մասնակցելու համար: Ցավոք կրկին շատ էին բնակարանային խնդրով դիմած քաղաքացիները, որոնք հիմնականում իրենց իսկ պատճառով խնդրի առաջ են կանգնել ժամանակին այս կամ այն փաստաթուղթը չներկայացնելով կամ ժամանակին փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովին չտեղեկացնելու պատճառով: Պարոն Սարուխանյանը հույս հայտնեց, որ կառավարությունը հետամուտ կլինի նման քաղաքացիների հարցին ևս դրական լուծում տալու համար, քանզի իրենք մնում են պետության կողմից փոխհատուցում չստացած անօթևան ընտանիքներ: Ինչպես նախորդ ընդունելություններին սոցիալապես անապահով մի քանի քաղաքացիների իրենց դիմումների համաձայն կտրվի դրամական աջակցություն:

 

 

 

 

 

 

Առաջին հանդիպումը Շիրակի մարզպետի հետ. Օգոստոսի 31-ին ՀՀ Շիրակի մարզպետը հանդիպեց օրեր առաջ ժամանակավոր թափուր աշխատատեղերի համար դիմած և ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցրած աշխատակիցների հետ: Նախ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շնորհավորեց բոլորին ժամանակավոր պաշտոններ զբաղեցնելու համար և հույս հայտնեց, որ այն ժամանակահատվածը որ կանցկացնեն մարզպետարանում կլինի ոչ միայն փորձի այլ նաև գիտելիքների ձեռք բերման ժամանակ, որն էլ կօգնի իրենց իսկ տեղերի համար հետագայում հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու համար, այն ժամանակ հավանաբար դիմողներն ավելի շատ կլինեն: Պարոն Սարուխանյանը հավաստիացրեց, որ իրենց ընտրության օբյեկտիվությունը խիստ բարձր է եղել, քանզի դիմել էին բավականի շատ երիտասարդներ, ինչն էլ իրենց համար պարտավորեցնող պետք է լինի, հիշյալ ժամանակահատվածում իրենց լավ դրեևորելու համար: Երիտասարդ մասնագետները ներկայացան, ներկայացրեցին իրենց կրթությունը, զբաղվածությունը և հավաստիացրեցին պարոն մարզպետին հուսախաբ չանել հենց առաջին հերթին իրենք իրենց, քանզի նման թափանցիկության արդյունքում աշխատանք գտնելը պարտավորեցնող է այն պահելու և շարունակելու համար: Պարոն Սարուխանյանը բոլորին մաղթեց հաջողություններ, և կրկին կարևորեց արդարացնել իրենց հույսերը և հասնել վերջնական արդյունքին:

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32