Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երազգավորսում նշվեց Բագրատունիների տոնը

02.09.2018


Ավանդույթի համաձայն ամեն տարի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին կիրակի օրը Երազգավորսում նշվում է Բագրատունիների տոնը: Սեպտեմբերի 2-ին Բագրատունյաց փառքի հուշապուրակում, ինչպես սովորաբար ընդունված է անել, հանրապետության անվանի մարդիկ, գրողներ, բժիշկներ կամ հասարակական քաղաքական գործիչներ պարգևատրվում են «Բագրատունյաց ասպետ» հուշամեդալով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, տեղակալներ՝ Սոֆիա Հովսեփյանն ու Վարդան Գրիգորյանը, «Բագրատունյաց ասպետ» հկ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռազմիկ Դարբինյանը, ԱՄՆ-ից ժամանած գրող, հրապարակախոս Մարո Մադոյանը, գրողներ, համայնքի բնակիչներ: Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց հետո ծաղիկներ դրեցին Անդրանիկի և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողներին, ապա իջան «Բագրատունյաց փառքի հուշապուրակ»:
Բանաստեղծ Սամվել Մարգարյանն ի հիշատակ հերոս նախնիների` Երազգավորսում գտնվող իր այգին անվանակոչել է «Բագրատունյաց փառքի հուշապուրակ»: Այստեղ նա կանգնեցրել է խաչքար ` ի հիշատակ Բագրատունյաց քաջերի և 4 հուշակոթողներ` Աշոտ Առաջին, Սմբատ Առաջին, Աշոտ Երկաթ, Աշոտ Ողորմած թագավորների հիշատակին: Բանաստեղծի նախաձեռնությամբ ստեղծվել է նաև «Բագրատունյաաց ասպետներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և այդ կազմակերպության խորհրդանիշ` «Բագրատունյաց ասպետ» ոսկեա մեդալը, որով և պարգևատրվեցին վիրաբույժ Սարգիս Վարդանյանը և մանկագիր Ստեփան Միքայելյանը: Շիրակի մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց պարգևատրվածներին և նշեց, որ նման միջոցառումները կրում են բարոյախրատական բնույթ և գովելի են: Տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ շնորհավորեց պարգևատրվածներին և հույս հայտնեց, որ կգա մի գեղեցիկ օր, և սերունդները կրկին կվերադառնան իրենց ակունքներին:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32