Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մարզի դպրոցներ

03.09.2018

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այցելեցին մարզի մի շարք դպրոցներ, տեսնելու, ինչպես են պատրաստվել ուսումնական նոր տարվան, առաջնահերթ լուծումներ պահանջող ինչ խնդիրներ կան դպրոցներում: Այցելությունը սկսեցին Գյումրու թիվ 10 դպրոցից: Դպրոցի տնօրինության և աշակերտների համար հաճելի անակնկալ էր պատրաստել Սոֆիա Հովսեփյանը, նվիրելով վերջիններիս համակրգիչ և տպիչ սարք: Դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանը և երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետի տեղակալին հրաշալի նվերի համար: Մարզպետի տեղակալն այցելեց Փոքր և Մեծ Մանթաշների, Փանիկի, Սարալանջի, Գեղանիստի, Արևշատի դպրոցներ: Մարզպետի տեղակալը շնորհավորեց երեխաներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ցանկացավ նորանոր հաջողություններ: Հովսեփյանը հիմնականում ուշադրություն դարձրեց վերանորոգման գործընթացում գտնվող դպրոցներին, հորդորելով տնօրինությանը հետևողական լինելու գործընթացը ժամանակին և բարեխիղճ ավարտելու համար, քանզի առջևում ձմեռ է: Մարզպետի տեղակալի ուշադրության կերնտրոնում էր նաև դպրոցների խոհանոցների վերանորոգման հարցը: Դպրոցների մի մասում ավարտվել են այդ աշխատանքները, մյուսներում դեռևս շարունակվում են, բայց տնօրենները հավաստեցին, որ աշխատանքները կավարտեն ժամկետներում և իհարկե որակյալ: Մարզպետի տեղակալը լսեց տնօրեններին և աշխատակիցներին, դպրոցներում առկա խնդիրները և հորդորեց ամբողջ ուշադրությունը սևեռել մատաղ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակման գործին: Ի դեպ նշենք, որ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի նախաձեռնությամբ Շիրակի մարզի շուրջ 500 անապահով ընտանիքների երեխաների, որոնցից 100-ը բազմազավակ ընտանիքների երեխաներ են տրամադրվել է գրենական պիտույքներ: Գրենական պիտույքներիտրամադրման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել նաև «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Հարություն Ներսիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32