Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

04.09.2018

Շիրակի մարզպետարանում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ դեռ օգոստոսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկով և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով։ Խումբը աշխատանքների իրականացման ողջ ընթացքում համակարգելու է ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ ծրագրի համար ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնումը կազմակերպելու, կառավարելու, մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու և հաշվետվություններ կազմելու գործընթացները։ Աշխատանքային խմբի ղեկավարը մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն է։
Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը կարևորել է խմբի կառուցողական աշխատանքն ու գործունեության ադյունավետությունը՝ նշելով, որ այսպիսի վերահսկողությունն իրականացվում է աշխատանքներում սխալները բացառելու նպատակով, քաղաքապետին նախարարի տեղակալը հորդորել է հաշվի առնել հանձնաժողովի նկատառումները։
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ անդրադարձել է իրականացվող աշխատանքներում արձանագրված թերացումներին՝ նշելով, որ այժմ մտահոգիչ է համարում ընդունված չափանիշներին համապատասխան թեքահարթակների կառուցումը։
Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները հաճախակի դարձնելու առումով, ինչը կնպաստի, որ քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքները առավելագույն արդյունավետությամբ իրականացվեն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32