Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հյուրն էր Ռոբերտ Էմմիյանը

04.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին: Ողջունելով ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետին` մարզպետը նշել է, որ անուրանալի է Էմիյանի ներդրումը Հայաստանում թեթև աթլետիկայի զարգացման գործում: 

«Թեթև աթլետիկան այն մարզաձևն է, որ հենց այնպես չէ, որ համարվում է սպորտի թագուհի և լիարժեքորեն նպաստում առողջ մարմին ունենալուն: Դուք այն մարզիկն եք, ում անունը բոլորիս մոտ խորհրդանշում է հաղթանակ ու նվաճումներ: Մենք ուրախ ենք ողջունել ձեզ, պատրաստ ենք լսելու ձեր խորհուրդներն ու աջակցելու մեր հնարավորությունների սահմաններում»,-ասել է Կարեն Սարուխանյանը:
Կողմերը քննարկել են Շիրակի մարզում թեթև աթլետիկայի զարգացմանն առնչվող հարցեր: Անվանի մարզիկը կարևորել է թեթև աթլետիկայի դերի բարձրացումն ու մարզաձևին պատշաճ ուշադրություն դարձնելը: Անդրադարձ է եղել Էմիյանի անունը կրող Գյումրու թեթև աթլետիկայի մարզադպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրին: Կարեն Սարուխանյանը պատասխանատուներին հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել հարցի լուծման առնչությամբ: Շիրակի մարզպետը հավաստել է, որ կհետաքրքրվի ու կփորձի աջակցել Ռոբերտ Էմմիյանին` թեթև աթլետիկայի վազքուղի կառուցելու ձեռնարկը կյանքի կոչելուն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32