Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գերցենի փողոց

05.09.2018

Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանը` արձագանքելով Գերցեն փողոցի բնակչուհիներից մեկի ահազանգին ևս մեկ անգամ այցելել է տարածք, հետևել շինհրապարակում իրականացվող աշխատանքներին: Բնակչուհու մտահոգությունը կապված է Գյումրի գետակի հունի բարձրացման հետ, ինչի արդյունքում բնակարանը կարող է խոնավանալ: Աշխատանքային խմբի ղեկավարին շինարարը հավաստիացրել է, որ բնակչի մտահոգությունը անտեղի է, քանզի գետակի հունը մաքրելուց հետո կիջնի և այլևս խոնավության խնդիր չի լինի, խնդրի լուծման համար ընդամենը ժամանակ է հարկավոր:
Աշխատանքային խմբի անդամներին իրենց մտահոգությամբ դիմել են շինարարները` կոչ անելով բնակչությանը աղբը չլցնել փոսերի մեջ, որտեղ աշխատանքներ են իրականացվում, չխոչընդոտել աշխատանքների իրականացմանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32