Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում քննարկում

05.09.2018

 Սեպտեմբերի 5-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում քննարկում «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչների հետ, ովքեր հիմնականում իրականացնում են վերահսկողությունն աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հանդիպման պատճառը աշխատանքների իրականացման ժամանակ առաջացած որոշ խնդիրներն են և քաղաքացիներից ստացված բողոքները: Կազմակերպության կողմից չի իրականացվում պատշաճ վերահսկողություն, արդյունքում, իրականացված աշխատանքներն երբեմն չեն համապատասխանում նորմատիվներին: Որոշ փողոցների մայթերի բազալտե եզրաքարեր չեն համապատասխանում նորմատիվներին, ինչի պատճառով դադարեցվել են տվյալ տարածքներում աշխատանքները: Բնակիչներն են միջամտում խախտումների դեպքում, և այնպիսի տպավորություն է, որ ոչ թե կազմակերպությունն է իրականացնում վերահսկողությունը, այլ բնակչությունը: Ցավոք, բնակիչները միշտ չէ որ օգնում ընդառաջում են, Կոմիտաս փողոցի աշխատանքները դադարեցվել են բնակչի համառության պատճառով, ով չ իթույլատրում իր մայթի վրա աշխատանքներ կատարելու, մոռանալով որ, իմ մայթ չկա, կա պետական տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32