Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելությունը Մարմաշենի խոշորացված համայնքի բնակավայրեր

05.09.2018

 Շարունակելով այցելությունը Մարմաշենի խոշորացված համայնքի բնակավայրեր, Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը Ջաջուռ կայարանն էր: Վեց դպրոցական ունեցող տարրական դպրոցի և միևնույն ժամանակ գյուղապետարանի հարմարեցված տնակում պարոն Սարուխանյանը լսեց բնակիչներին, վերջիններիս խնդիրները, որոնք իրոք փոքր ինչ մտահագող էին: Գյուղում վերջին տաս տարվա ընթացքում հարսանիք չի եղել, կրի գործարանի չաշխատելուց հետո մարդիկ տեղափոխվել են, ով, ուր կարող էր, միայն այդտեղից հեռու: Հողատարածքներ չունեն, անասնապահությամբ չեն զբաղվում, աշխատանք չկա, զբաղմունք չկա, առ ժամանակ առաջ բնակարանի գնման վկայագրեր են տվել գների թանկ լինելու պատճառով չեն կարողացել տուն գնել, այդ ծրագիրն էլ այդպես է անցել: Բայց մնացել են լավատես, չեն լքել իրենց բնակավայրը և դեռ հույս ունեն որ լավ է լինելու: Շիրակի մարզպետը հորդորեց չկորցնել հույսը և իրոք լավ է լինելու, պարզապես ժամանակ է պետք: Գրեթե նույն վիճակը տիրում էր Կրաշեն բնակավայրում: 271 բնակիչ ունեցող գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների, բնակարանների, մանկապարտեզի խնդիրը: Այստեղ ևս համայնքի ղեկավարը ներկայացրեց իրավիճակը և առաջիկա ծրագրերը, միայն հորդորեց բնակիչներին ժամանակին հավաքագրել սեփական եկամուտները: Մեծ Սարիար գյուղում կար վարելահողերի, խմելու ջրի և մանկապարտեզի խնդիր: Պարոն Սարուխանյանն առաջարկեց նախակրթարանի հարցով դիմում ներկայացնել իր անունով, հարցին լուծում տալու համար, խմելու ջրի խողովակները փոխելու հարցով կաջակցի համայնքի ղեկավարը: Տարօրինակն այն էր, որ այդ տարածքում բնակչությանն ամենահուզող խնդիրը լուսյի հարցն էր, կամ ենթակայանների մաշվածության կամ թերությունների պատճառով գրեթե բոլոր գյուղերում լուսի լարումն ահավոր ցածր էր, իսկ որոշ գյուղերում լույս չկար: Շիրակի մարզպետը հանձնարարեց զբաղվել հարցով և զեկուցել ինչ միջոցառումներ են պետք իրականացնել բնակչության լույսի կարգավորման հարցը լուծելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58