Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Մինաս Ավետիսյանի տուն թանգարան

05.09.2018

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդականի՝ Վանիկ Սերոբյանի և ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանի ուղեկցությամբ այցելեց Ջաջուռ բնակավայր: Հանդիպեց քաղաքացիներին, լսեց վերջիններիս բողոքները, որոնք հիմնականում կապված էին խմելու ջրի, էլեկտրականության, գազաֆիկացման և բնակարանային խնդիրների հետ: Լուսավորությունը գյուղում լավ է, սակայն լարվածությունն այնքան ցածր է, որ նույնիսկ հեռուստացույց չի միանում: Հարակից բոլոր գյուղերը գազաֆիկացված են, բայց չգիտես ինչու իրենց գյուղը շրջանցել են և մինչև օրս իրենք չունեն գազ: Գյուղում առկա է խմելու ջրի և ջրահեռացման խնդիրը ևս: Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը ներկայացրեց ինչպես խնդիրները, այնպես էլ դրանց լուծում տալու ընթացիկ ծրագրերը: Բնակարանների հետ կապված բնակիչների դժգոհությունը մեկն էր՝ 30 տարի սպասել ենք, երեսուն էլ չենք կարող սպասել, ինչին Շիրակի մարզպետը հավաստիացրեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում անպայման այս ձգձգված հարցը ևս լուծում կստանա: Շիրակի մարզպետն ուղեցողների հետ այցելեց Մինասի տուն թանգարան: Թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը ցույց տվեց հոր նկարները, որոշ տեղեկություններով և հաճելի հիշողություններով կիսվեց հյուրերի հետ: Վերջում միայն տեղեկացրեց, որ թանգարանը ևս ունի ջրի և ջրահեռացման, ինչպես նաև ջեռուցման խնդիրներ: Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը խոստացավ հնարավորության սահմաններում աջկցել հատկապես ջրահեռացման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32