Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Նարեկ Հարությունյանի հուշաքարին

05.09.2018

Վերջին բնակավայրն ուր այցելեցին Շիրակի մարզպետը և նրան ուղեկցողները Լեռնուտ բնակավայրն էր: Գյուղի դպրոցի, գյուղապետարանի, բուժկետի տնակային շենքում Շիրակի մարզպետը հանդիպեց բնակիչներին լսեց վերջիններիս բողոքները, որոնք գրեթե չէի տարբերվում նախորդ գյուղերի բնակիչների բողոքներից, կրկին խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների խնդիր: Խմելու ջրագիծն իրոք խնդիր է, քանզի ժամանակին թույլ տված սխալի պատճառով, բնակիչները տարիներ շարունակ լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Ջրագիծը ժամանակին սարն ի վար անցկացնելու, սարն ի վեր են անցկացել, բնակիչներին թողնելով անելանելի վիճակում: Տարբերակներ առաջարկեց համայնքի ղեկավարը, բայց նշեց, որ դա այս տարվա խնդիր չէ: Ճանապարհի հարցով խոստացավ աջակցել և տեխնիկա տրամադրել հարթեցման աշխատանքներ կատարելու համար: Բնակիչները բողոքեցին նաև Շիրակ գերեզմանատան հարող տարածքում կատարված թաղումների վերաբերյալ: Բնակիչների խոսքերով հուղարկավորություններ են կատարել փակելով գյուղ տանող ճանապարհը, ինչում համոզվեցին Շիրակի մարզպետը և նրան ուղեկացողները հետադարձ ճանապարհին, միայն այն տարբերությամբ, որ ոչ թե լրիվ են փակել, այլ նեղացել են գյուղ տանող ճանապարհը: Բնակիչների հետ հանդիպումից հետո Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Նարեկ Հարությունյանի հուշակոթողին, ծաղիկներ դրեցին հերոսի հուշաքարին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32