Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Քեզ եմ հիշում»

06.09.2018

Տեղի է ունեցել Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի «Քեզ եմ հիշում» խորագրով տեսասկավառակի շնորհանդեսը: Այն նվագախմբի երախտիքի խոսքն է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանին: Շնորհանդեսի մասնակցել են ինչպես մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ հանրաճանաչ արտիստներ, ժողովրդական ու վաստակավոր գործիչներ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Մկրտիչ Մալխասյանը հանդես են եկել կոմպոզիտորի սիրված կատարումներով: Տեսասկավառակի շնորհանդեսը օրվա միակ դրական նորությունը չի եղել, հայտարարվել է, որ շուտով ժողգործիքների պետական նվագախումբը ավելի հարմարավետ պայմաններում կկարողանա գործունեություն ծավալել: «Շատ շուտով նվագախումբը կսկսի աշխատել Խրիմյան Հայրիկ 19 հասցեում: Օյունջյան հիմնադրամի և պետական բյուջեի հրատապ ծրագրերի միջոցներով կվերանորոգվի շենքը: Վստահ եմ մեր շնորհալի երգիչները կկարողանան ավելի լավ ստեղծագործել ու նոր ելույթներով հանդես գալ»,-ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32